Ֆինանսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
ՎԶԵԲ.  Ճապոնիայի կառավարության հետ համատեղ աջակցություն Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը և ՓՄՁ-ներին
06/12/2017 14:06
Կիսվել

ՎԶԵԲ. Ճապոնիայի կառավարության հետ համատեղ աջակցություն Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը և ՓՄՁ-ներին

ՎԶԵԲ-ը մեկնարկում է «ՓՄՁ-ների ֆինանսավորման համար անհրաժեշտ կապիտալի շուկաներում կիրառվող գործիքները» թեմայով դասընթաց խորհրդատուների համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) խորհրդատուների համար 2017 թվականի դեկտեմբերի 6-8-ը Երևանում կանցկացնի «ՓՄՁ-ների ֆինանսավորման համար անհրաժեշտ կապիտալի շուկաներում կիրառվող գործիքները» թեմայով հատուկ դասընթաց:

Դասընթացի նպատակն է ապահովել Հայաստանում ֆինանսական խորհրդատուների մասնագիտական վերապատրաստումը՝ զինելով նրանց անհրաժեշտ հմտություններով և լավագույն փորձով, թե ինչպես փոքր և միջին ձեռնարկությունները օգտվեն կապիտալի շուկաներում առկա պարտքային և բաժնեմասնակցային ֆինանսավորման գործիքներից, որոնց օգնությամբ նրանք կկարողանան դիվերսիֆիկացնել իրենց ֆինանսավորման աղբյուրները և նոր ներդրումներ ներգրավել։

Դասընթացի հիմնական թեմաներն են՝ կապիտալի շուկաներ, ՓՄՁ-ներին հասանելի ֆինանսական գործիքներ, կազմակերպության արժեքի գնահատում, պարտքային և բաժնեմասնակցային ֆինանսավորման տարբերակներ, կապիտալի շուկաների ռիսկեր,  ՓՄՁ-ների զարգացման և դրանց «ներդրումային պատրաստվածության» բարձրացման համար անհրաժեշտ հիմնական ֆինանսական ցուցանիշներ և ծրագրեր։

ՎԶԵԲ. Ճապոնիայի կառավարության հետ համատեղ աջակցություն Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը և ՓՄՁ-ներին

Դասընթացը մշակվել և կազմակերպվել է ՎԶԵԲ-ի «Տեղական արժույթով ՓՄՁ-ների վարկավորման» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում էՃապոնիայի կառավարության կողմից։

Ճապոնիայի կառավարությունը ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շրջանակում օժանդակում է տեղական կապիտալի շուկաների զարգացմանը՝ կանոնակարգող բարեփոխումների, կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի, կապիտալի շուկայի գործիքների մշակման և շուկայական նորարարական գործիքների մասին իրազեկման, ինչպես նաև տեղական և միջազգային ինստիտուցիոնալ ներդրողների բազայի ընդլայնման միջոցով։

Հայաստանում ՓՄՁ-ներն  ունեն ընդլայնման նպատակով կիրառելի բազմազան ֆինանսական գործիքների հասանելիության խնդիր, մասնավորապես, բաժնեմասնակցային ֆինանսավորման ներգրավման ։Այս համատեքստում ԵՄ-ՎԶԵԲ համագործակցության արդյունքում ստեղծվել է «Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորման և խորհրդատվության բաղադրիչը» ՝ միտված լինելով ՓՄՁ-ների համար նման խորհրդատվությունների հասանելիության բարձրացմանը, դրանց ներդրումային պատրաստվածության խթանմանը և Հայաստանում առկա ֆինանսական լուծումների դիվերսիֆիկացմանը՝ մասնավոր ներդրումային ֆոնդի ստեղծման միջոցով։

ՎԶԵԲ-ի «Տեղական արժույթի և կապիտալի շուկայի զարգացման ծրագրի» ղեկավար Հաննես Տակաշը նշել է. «Հայաստանում բազմաթիվ ընկերություններ տեղյակ չեն կապիտալի շուկայի ֆինանսավորման հնարավորություններից կամ այն դժվարություններից, որոնց նրանք կարող են բախվել բաժնեմասնակցային ֆինանսավորում ձեռք բերելիս։ Այս դասընթացը մշակվել է ՓՄՁ-ների խորհրդատուներին անհրաժեշտ գիտելիքներով և գործիքներով զինելու համար, որոնք նրանց անհրաժեշտ են հայկական ընկերություններին, մասնավորապես ՓՄՁ-ներին, արդյունավետ խորհրդատվություն տրամադրելու և կապիտալի շուկայում պարտքային և  բաժնեմասնակցային ֆինանսավորում ձեռք բերելու համար։

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցիչ  Էջիրի Յուկիհիկոն, նշել է. «Ճապոնիայի՝ երկրներին աջակցություն ցուցաբերելու քաղաքականությունն ունի երկու առաջնահերթ ուղղություն, որոնցից մեկը տնտեսական աճի և տարածաշրջանային զարգացման նպատակով հաստատությունների և ենթակառուցվածքի բարելավումն է, մասնավորապես՝ ՓՄՁ-ների զարգացման խթանումը։ 2013-2016թթ. ՃՄՀԳ-ն հաջողությամբ իրականացրել է «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջխաղացում» ծրագիրը, իսկ 2016-2019թթ. իրականացնում է ծրագրի երկրորդ փուլը։ Հուսով ենք, որ մեր համագործակցությունը շարունակում է արդյունավետ կերպով օժանդակել Հայաստանի ՓՄՁ-ներին և, որ մենք հաջողությամբ շարունակում ենք համագործակցել ՎԶԵԲ-ի հետ, որը հանդիսանում է ՓՄՁ-ներին աջակցություն ցուցաբերող առաջատար դոնորներից մեկը»։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը նշել է. «ԵՄ-ի աջակցությունը ՓՄՁ-ներին ԵՄ-ի՝ Հայաստանի հետ զարգացման համագործակցության հիմքն է: Վերջին 3 տարիների ընթացքում Հայաստանում ավելի քան 250 ՓՄՁ-ներ խորհրդատվական ծառայություններ են ստացել, ինչը հանգեցրել է վերջիններիս գործունեության 30% միջին աճին, ավելի քան 30 նորաստեղծ ձեռնարկություններ ստացել են նախնական ֆինանսավորում, 100 ՓՄՁ-ներ շահել են ֆինանսավորման ավելի մատչելի աղբյուրների հասանելիությունից, 40 մլն եվրո ներդրվելու է Հայաստանում նորաստեղծ բաժնեմասնակցային ֆինանսավորման միջոցով: Եվ «Արտոնությունների ընդհանրացված համակարգ պլյուսի» (GSP+)  առևտրային սխեմայի շնորհիվ 6000 հայկական ապրանքներ կարող են ներկրվել ԵՄ առանց մաքսատուրքերի։ «EU4Business՝ ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնությունները նպաստում են Հայաստանում ՓՄՁ-ների մրցունակության բարձրացմանը և ընդհանուր աճին»։

Առաջատար միջազգային փորձագետ, խորհրդատու, մասնագիտացած թրեյներ, “Bahovski Finance” կազմակերպության հիմնադիր Պետկո Բահովսկին, ով վարելու է դասընթացը, նշել է. «Այս դասընթացը ճիշտ ժամանակին է կազմակերպվել։ Հաշվի առնելով համաշխարհային ֆինանսական շուկաների ներկայիս վիճակը, որտեղ ներդրողներն ավելի հետաքրքիր ուղիներ են փնտրում իրենց պորտֆելները դիվերսիֆիկացնելու համար, Հայաստանում ներդրումներ կատարելը գրավիչ է ավելի, քան երբևէ։ Դասընթացի մասնակիցները կծանոթանան այնպիսի գործիքների և ձեռք կբերեն հմտություններ, որոնք կնպաստեն հայկական կապիտալի շուկայի և ՓՄՁ-ների աճին, զարգացմանը, ինչպես նաև ձեռք կբերեն գործնական փորձ այն մասին, թե, Հայաստանում  բիզեսներում և մասնավորապես՝ ՓՄՁ-ների ոլորտում ներդրումներ կատարելիս տարածաշրջանային և  միջազգային տարբեր ներդրողներն ինչ են փնտրում և ինչ տարբերակներ են դիտարկում»։

1992թ. Հայաստանում իր գործունեության մեկնարկից հետո՝ ՎԶԵԲ-ը 1.12 մլրդ եվրո է ներդրել երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկայի ոլորտներում գործող 161 ծրագրերում. այս ներդրումների 89%-ը կատարվել է մասնավոր հատվածում:

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34