Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Հայաստանի Հանրապետություն. ոսկու վերամշակման արցախյան նորաբաց կենտրոնի հեռանկարները
08/12/2017 15:50
Կիսվել

Հայաստանի Հանրապետություն. ոսկու վերամշակման արցախյան նորաբաց կենտրոնի հեռանկարները

Ներդրումների շնորհիվ շուրջ 100 աշխատատեղ է ապահովվել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում վերջերս բացված ոսկու վերամշակման կենտրոնում, ուր նախատեսվում է տարեցտարի ընդլայնել արտադրությունը եւ վստահություն ձեռք բերել միջազգային շուկայում։ Իսկ այդ առումով լավատես են ինչպես ներդրողները, այնպես էլ հանրապետության էկոնոմիկայի եւ ենթակառուցվածքների նախարարությունում, մանավանդ՝ ձեռնարկությունում համագործակցության համար լավ հեռանկարներ են բացվում Հայաստանի եւ սփյուռքի համանուն ճանաչված կենտրոնների հետ։

Ըստ «Վիտալի Գրիգորյանց» հիմնադրամի նախագահ, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ ընկերության նախագահ Արսեն Միքայելյանի՝ նորակառույց գործարանը տարածաշրջանում զարգացման լայն հեռանկարներ ունի, եւ արհեստավարժ մասնագետների ապահովվածությունը թույլ կտա միջազգային շուկա արտահանել բացառապես մրցունակ արտադրանք։ Նրա խոսքով՝ բարձրակարգ կադրերի առկայությունը նման լավատեսության համար հուսալի հիմք է, եւ ձեռնարկության ղեկավարության ջանքերն առաջին հերթին նպատակաուղղվելու են աշխատանքային պայմանների բարելավմանն ու տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործմանը։ «Մեր խորին համոզմամբ՝ մարդկային ռեսուրսը ամենաթանկ կապիտալն է, ինչին առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի արտադրության ողջ ընթացքում»,–կարծում է Ա. Միքայելյանը։

Կիսելով ներդրողի կարծիքը, ԱՀ էկոնոմիկայի եւ ենթակառուցվածքների նախարար Լեւոն Գրիգորյանը եւս համոզված է, որ արտադրության խելացի կազմակերպման պարագայում՝ հնարավոր կլինի թողարկել բացառապես պահանջված արտադրանք եւ շահույթներ ապահովել։ Նա միաժամանակ վստահեցրեց. «Երկրի կառավարությունը շարունակելու է իրականացնել նախագահի կողմից որդեգրած այն քաղաքականությունը, ինչը միտված է ներդրումային դաշտի կատարելագործմանը եւ ձեռնարկատիրության զարգացմանը»։ Նա հավելեց, որ ձեռնարկատիրության, փոքր եւ միջին բիզնեսի ընդլայնմանը երբեք այնքան մեծ ուշադրություն չի դարձվել, որքան՝ վերջին տասնամյակում։ Եվ պատահական չէ, որ ներդրումների շնորհիվ հանրապետությունում շեշտակիորեն ավելանում է նոր արտադրությունների եւ աշխատողների թիվը։ Որպես ասվածի ապացույց՝ նախարարը այդ ենթատեքստում նաեւ Ստեփանակերտի ոսկու վերամշակման գործարանի օրինակը բերեց՝ ընդգծելով, որ «Արցախում ձեռներեցությամբ զբաղվելը նպաստավոր է, աշխատատեղեր ստեղծելը՝ պատվաբեր»։

Գործարար շրջանակներում եւս այն համոզմունքն է շրջանառվում, որ նոր գործարանի բացումը՝ Արցախում ձեռներեցության զարգացմանն ուղղված ամենահաջողված ծրագրերից է։ «Վիտալի Գրիգորյանց» հիմնադրամի նախագահը վստահ է, որ ձեռնարկության ընդլայնումը նաեւ սոցիալական խնդիր է լուծելու, եւ արտադրության ծավալների համեմատ՝ աշխատավարձերը կբարձրանան։

Անդրադառնալով նախընտրելի խմբաքանակի թողարկման եւ իրացման հետ կապված հարցերին, նա տեղեկացրեց, որ այդ մասով արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել եւ առաջին արտադրանքը արտահանվելու է Ռուսաստանի Դաշնություն եւ ԱՄՆ։

ԴԱՎԻԹ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34