Այլ Լուրեր

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66311.93-0.14 TOPIX - 4156.29+0.23
STOCKS CHINA:  HANG SENG - 25566.99-0.07 SSEC - 3986.30+0.86
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
31/08/2026  CBA:  USD - 364.47+0.15 GBP - 493.49-1.62
31/08/2026  CBA:  EURO - 422.71-1.65
31/08/2026  CBA:  GOLD - 53466-51 SILVER - 823.31+21.31
Ucom. շարունակական աջակցություն սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուրի «Արմաթ» ինժեներական լաբորատորիային
11/12/2017 16:23
Կիսվել

Ucom. շարունակական աջակցություն սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուրի «Արմաթ» ինժեներական լաբորատորիային

Օրերս Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն այցելեց Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր համայնքի դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սաներին: Հակառակորդի անմիջական նշանառության տակ գտնվող միջնակարգ դպրոցում լաբորատորիան բացվել է Ucom ընկերության աջակցությամբ մոտ երկու տարի առաջ: Եթե երկու տարի առաջ հայ-ադրբեջանական սահմանին ապրող պատանի ինժեներների ու ծրագրավորողների պարապմունքներն անցնում էին լարված հոգեբանական իրավիճակում, ապա հիմա դպրոցի շենքը պաշտպանված է երեք մետր բարձրություն ունեցող պատով: Պատի առկայությունը որոշակի չափով թույլ է տվել երեխաներին կենտրոնանալ ուսման վրա, սակայն ամենօրյա վտանգի պայմաններում նրանք դեռ հստակ չեն պատկերացնում, թե դպրոցական գիտելիքն ինչպես կկիրառեն ապագայում:

«Գյուղն ունի 400 բնակիչ, որից 79-ը հենց այս դպրոցի աշակերտներն են: Դպրոցի շուրջ կառուցված այս պաշտպանական պատն է նրանց ուսման գործընթացի երաշխավորը: Պարզ է, որ այսպիսի պայմաններում դպրոցը պետք է լինի ավելի, քան ուղղակի դպրոց: Այն պետք է կապ ստեղծի այս երեխաների ու աշխարհի միջև, ընդլայնի նրանց աշխարհայացքը: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի այդ աշխարհը բացահայտելու համար ոչ թե երեխաները լքեն իրենց բնակավայրը, այլ աշխարհն՝ իր ողջ գիտելիքով, բարդություններով ու հնարավորություններով գա գյուղ: Սա հնարավոր է անել թե՛ մեր աշխատակիցների աջակցությամբ, թե՛ ինտերնետի միջոցով», – նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Ներքին Կարմիրաղբյուրում արտաքին աշխարհի և այս գյուղի միջև ստեղծված «պատը» քանդելու համար Ucom-ը հետամուտ է ինժեներական մտածողություն ու ստեղծարար միտք ձևավորելու գործընթացին: Այն մի կողմից դյուրին է, քանի որ «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներում բոլոր ծրագրերի լեզուն հայերենն է, իսկ երեխաները՝ շատ ընդունակ, և մյուս կողմից բարդ է, քանի որ ամենօրյա վտանգը և գյուղի առօրյան շեղում են սեփական ապագան դարբնելու հնարավորությունից: 

«Ես երազում եմ օգնել հայ զինվորին: Իսկ ռոբոտաշինությունը թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես կարելի է, օրինակ, անօդաչու թռչող սարք պատրաստել ու դրանով օգնել սահմանի զինվորներին», – իր երազանքներով կիսվեց Ներքին Կարմիրաղբյուրի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան Ռազմիկ Ադամյանը:

«Ես բժշկուհի եմ դառնալու, բայց վստահ եմ, որ ռոբոտաշինության դասերից ստացված գիտելիքը կարող եմ ապագայում կիրառել այնպիսի սարքավորումներ ստեղծելու համար, որոնք կօգնեն փրկել մարդկանց կյանքը», – ասաց Ներքին Կարմիրաղբյուրի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան Նունե Ավագյանը:

Հիշեցնենք, որ Ucom ընկերությունը հանդիսանում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման խոշորագույն աջակիցը: Ucom-ի մոտ 150 մլն դրամ ներդրման շնորհիվ Հայաստանի մի շարք մարզերում, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում գործում են 39 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ:   

31/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
+0.15
Եվրո (EUR)
422.71
-1.65
Ռուբլի (RUR)
4.214
-0.0252
Լարի (GEL)
139.38
+0
53466
-51
Արծաթ
823.31
+21.31