27/05/2009 11:03
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ ՊԵԿ-ը 2009թ. հուլիսի 14-ին անցկացնելու է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննություն: Նախքան քննությունը, ս.թ. հունիսի 29-ից հուլիսի 10-ը կկազմակերպվի մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննության նախապատրաստական դասընթաց: Քննությանը կարող են մասնակցել այդ նպատակով մինչև 2009թ. հուլիսի 7-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտե դիմած 18 տարին լրացած, միջնակարգ կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիները, որոնք ունեն մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագիրց օգտվելու իմացություն` անկախ դասընթացին մասնակցած լինելու հանգամանքից: Քննությանը մասնակցելու համար դիմորդները մինչև հուլիսի 7-ը (քննությունից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ) վերադաս մաքսային մարմին (հասցեն` Խորենացի 3) են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
- դիմում` վերադաս մաքսային մարմնի ղեկավարի անունով:
- անձնագրի, միջնակարգ կրթության, առկայության դեպքում` նաև բարձրագույն կրթության և (կամ) մասնագիտական վերապատրաստման վկայականի պատճեններ:
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված երեք հազար դրամի չափով պետական տուրքի վճարումը հաստատող անդորրագիր:
(Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննություններին մասնակցել ցանկացող անձինք «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված երեք հազար դրամ չափով պետական տուրքի վճարումը պետք է իրականացնեն հօգուտ ՀՀ պետական բյուջեի` ՀՀ կենտրոնական գանձապետարանի 900005163275 հաշվին, որպես «Մաքսային ձևակերպումների մասնագիտական որակավորման քննությանը մասնակցելու համար պետական տուրք»)
14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
Արծաթ
763.96
-15.32
11:00 15/08/26
10:32 15/08/26
17:17 14/08/26
