
500 ՄԻԼԻՈՆԸ ԿՓՈԽԱՆՑՎԻ ՄԻՆՉԵՎ ԱՅՍ ՇԱԲԱԹՎԱ ՎԵՐՋ
ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտնել է, որ Հայաստանին տրամադրված Ռուսական 500 միլիոն դոլար վարկի ամբողջ գումարը Հայաստան կփոխանցվի մինչև այս շաբաթվա վերջ:
Ինպես նախկինում հայտնել էր «Բիզնես 24»-ը, 15 տարով Libor+3 տոկոսադրույքով 500 միլիոն դոլար վարկի տրամադրման նախնական պայմանավորվածությունը կայացվել էր այս տարվա փետրվար ամսին, իսկ պայմանագիրը ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարներ Տիգրան Դավթյանի և Ալեքսեյ Կուդրինի կողմից կնքվել է մայիսի 20-ին: ՀՀ կառավարությունը նախատեսում է սույն վարկի գումարը ուղղել Հայաստանում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունների մեղմմանը: