Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Վախթանգ Միրումյան. Բենզինի, սեղմած գազի և դիզվառելիքի գների բարձրացումը շղթայական թանկացումների չի հանգեցնի
23/01/2018 15:22
Կիսվել

Վախթանգ Միրումյան. Բենզինի, սեղմած գազի և դիզվառելիքի գների բարձրացումը շղթայական թանկացումների չի հանգեցնի

Հայաստանի կառավարության առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վախթանգ Միրումյանը վստահեցնում է, որ ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացմամբ պայմանավորված՝ բենզինի, սեղմած գազի և դիզելային վառելիքի գների բարձրացումը շղթայական թանկացումների չի հանգեցնի: Ազգային ժողովում գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում Վախթանգ Միրումյանն առանձին-առանձին անդրադարձավ բենզինի, սեղմած գազի և դիզելային վառելիքի գների բարձրացմանը՝ հիմնավորելով, որ դրանցից որևէ մեկի թանկացումը չի հանգեցնի շղթայական թանկացումների: «Բենզինի ակցիզային հարկի դրույքաչափը մեկ տոննայի հաշվով բարձրացել է 15 հազար դրամով, այսինքն՝ 1 կիլոգրամի համար 15 դրամով: Մյուս կողմից գաղտնիք չէ, որ Հայաստանում արտադրական կամ առևտրային նպատակներով բենզին գրեթե չի սպառվում, հետևաբար առավել քան ակնհայտ է, որ բենզինի թանկացումը շղթայական թանկացումների չի կարող հանգեցնել: Քաղաքացիների կողմից սպառվող բենզինի մասով կարող եմ ասել, որ Հայաստանում տրանսպորտային միջոցները հիմնականում շահագործվում են սեղմած գազով: Բենզին շահագործում են հիմնականում բարձր եկամուտներ ունեցող անձինք, հետևաբար պնդումները, թե բենզինի թանկացումը կարող է հանգեցնել նրանց կողմից տնօրինվող  եկամուտի  նվազման, հիմնավոր  չեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասնեց Միրումյանը:

Անդրադառնալով սեղմած գազի գնի բարձրացմանը՝ Վախթանգ Միրումյանը հայտնեց, որ սեղմած գազի 1 խմ համար ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի բարձրացումը կազմել է 20 դրամ: 20 դրամ բարձրացմամբ մենք հասել ենք այն մակարդակին, որ ունեինք 2015թ.: Այս գնի պայմաններում այդ ժամանակ աշխատել է տրանսպորտը, ձևավորվել են ապրանքների գները: Հետևաբար, ասել, որ դրանով պայմանավորված տեղի կունենա տրանսպորտի թանկացում և ապրանքների գների բարձրացում, նույնպես հիմնավոր չէ»,- ասաց ՊԵԿ փոխնախագահը:

Վախթանգ Միրումյանն ընդգծեց, որ սեղմած գազ շահագործում են համեմատաբար ավելի ցածր եկամուտ ունեցող քաղաքացիները: «Բոլորին հայտնի է, որ մինչև 279 հազար դրամ աշխատավարձի պարագայում Հարկային օրենսգիրքը նախատեսել է հարկային բեռի նվազում: Այդ աշխատողները կազմում են Հայաստանում վարձու աշխատողների 90 տոկոսը: Մենք ունենք մինչև 279 հազար դրամ աշխատավարձ ստացող 540 հազար վարձու աշխատող: Այսինքն՝ այդքան մարդու համար հարկային բեռի նվազում ենք ունենում: Օրինակ, 150 հազար դրամ աշխատավարձի պարագայում եկամտահարկը 2580 դրամով նվազել է, իսկ սա կարող է փոխհատուցել ակցիզային հարկի բարձրացման արդյունքում սեղմած գազի թանկացման ազդեցությունը»,- մանրամասնեց նա:

Դիզելային վառելիքի պարագայում ակցիզային հարկը նվազել է՝ 35 հազար դրամից դառնալով 13 հազար դրամ, սակայն դիզելային վառելիքը ներառվել է ավելացված արժեքի հարկի դաշտում:

 Վախթանգ Միրումյանն ասաց, որ մինչև 2018թ. ՀՀ-ն ԱԱՀ-ի կիրառման պրակտիկա ունեցող երկրներից աշխարհում միակն էր, որ դիզվառելիքն ԱԱՀ-ով չէր հարկում: «Կարևորն այն է, թե իրականում տնտեսական ինչ ազդեցություն կարող է ունենալ դիզվառելիքի հարկումը ավելացված արժեքի հարկով: Դիզելային վառելիքի սպառման հիմնական ուղղություններն են ավտոտրանսպորտը, կապիտալ շինարարությունը, հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը: Մինչև Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելը դիզելային վառելիքի մեկ լիտրի արժեքը 380 դրամ էր, օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո դարձել է 440 դրամ: Այն ժամանակ բեռնափոխադրողը, դիզելային վառելիք գնելով 380 դրամով, ավելացված արժեքի հարկը հաշվանցելու և գինը նվազեցնելու հնարավորություն չէր ունենում: Այսինքն՝ նա դիզվառելիքը ձեռք էր բերում հենց այդ գնով, քանի որ այն ժամանակ դիզվառելիքն ավելացված արեքի հարկման դաշտում չէր: Ներկայում կա ավելացված արժեքի հաշվանցման հնարավորություն, ինչի պարագայում դիզվառելիքի գինը կդառնա 366 դրամ, այսինքն՝ 14 դրամով ավելի քիչ, քան նախկինում էր»,- պարզաբանեց ՊԵԿ փոխնախագահը:

Միևնույն ժամանակ, Վախթանգ Միրումյանն ընդգծեց, որ դիզվառելիքի գնի բարձրացումը կարող է ազդեցություն ունենալ գյուղատնտեսության ոլորտի վրա, քանի որ այս ոլորտը ԱԱՀ հարկման դաշտում չէ, ուստի այդ պարագայում ԱԱՀ-ն հաշվանցելու հնարավորություն չկա: Միրումյանը հույս հայտնեց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարը կներկայացնի, թե գյուղատնտեսության ոլորտի աջակցության ինչ ծրագրեր ունի կառավարությունը՝ հնարավոր ազդեցությունը չեզոքացնելու համար:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85