Ֆինանսական

USD BUY - 366.00+0.50 USD SELL - 369.00+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00-1.00
OIL:  BRENT - 104.25+0.01 WTI - 96.60-0.89
COMEX:  GOLD - 4521.00-0.41 SILVER - 75.89-0.68
COMEX:  PLATINUM - 1939.70-1.39
LME:  ALUMINIUM - 3649.50+1.30 COPPER - 13667.50+1.91
LME:  NICKEL - 18913.00+0.57 TIN - 54174.00+4.96
LME:  LEAD - 2011.50+2.44 ZINC - 3543.00+0.85
FOREX:  USD/JPY - 159.19+0.12 EUR/GBP - 1.1602-0.05
FOREX:  EUR/USD - 1.1602-0.05 GBP/USD - 1.3427+0.04
STOCKS RUS:  RTSI - 1161.58-2.03
STOCKS US: DOW JONES - 50579.70+0.58 NASDAQ - 26343.97+0.19
STOCKS US: S&P 500 - 7473.47+0.37
STOCKS JAPAN:  NIKKEI - 63339.07+2.68 TOPIX - 3892.46+1.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25606.03+0.86 SSEC - 4112.90+0.87
STOCKS EUR:  FTSE100 - 10466.26+0.22 CAC40 - 8115.75+0.37
STOCKS EUR:  DAX - 24888.56+1.15
22/05/2026  CBA:  USD - 367.97+0.11 GBP - 493.93+0.08
22/05/2026  CBA:  EURO - 426.7-0.28
22/05/2026  CBA:  GOLD - 53299+280 SILVER - 884.39-10.32
ՀՀ բանկային ոլորտի 2017թ. խոշոր հարկատուները
02/02/2018 18:55
Կիսվել

ՀՀ բանկային ոլորտի 2017թ. խոշոր հարկատուները

Պետական Եկամուտների Կոմիտեն հրապարակել է 2017թ. 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Խոշոր հարկատուների ցանկնում ընդգրկված են նաև ՀՀ-ում գործող բանկերը։ 2017թ.-ին բանկերի կողմից մուծված հարկերի ծավալը կազմել է 40.654 մլրդ դրամ, ինչը 6.23 մլրդ դրամով կամ 18.1%-ով ավել է 2016թ.-ի ցուցանիշից։

2017թ.-ի արդյունքում առավել ծավալի հարկեր է մուծել Արդշինբանկը՝ 4.733 մլրդ դրամ, 2016թ.-ի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 1.661 մլրդ դրամով կամ 54.06%-ով։ Արդշինբանկը խոշոր հարկատուների ընդհանուր ցուցակի 26-րդ հորիզոնականում է։

ՎՏԲ Հայաստան բանկը 2017թ.-ին մուծել է 4.203 մլրլդ դրամ հարկ, 2016թ.-ի համեմատ արձանագրվել է աճ 0.78 մլրդ դրամով կամ 22.8%-ով։ ՎՏԲ Հայաստան բանկը ընդհանուր ցուցակի 29-րդ հորիզոնականում է։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը 2017թ.-ին մուծել է 4.184 մլրդ դրամ հարկ, ինչը 2016թ.-ի համանման ցուցանիշը գերազանցում է 0.817 մլրդ դրամով կամ 24.27%-ով։ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը 30-րդ հորիզոնականում է։

Ամերիաբանկը 2017թ.-ին մուծել է 4.015 մլրդ դրամ հարկ, 2016թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 0.017 մլրդ դրամով կամ 0.44%-ով։ Ամերիաբանկը ցուցակի 32-րդ հորիզոնականում է։

Հայբիզնեսբանկը 2017թ.-ին մուծել է 3.291 մլրդ դրամ հարկ։ 2016թ.-ի համեմատ արձանագրվել է աճ 578.668 մլն դրամով կամ 21.33%-ով։ Հայբիզնեսբանկը ընդհանուր ցուցակի 43-րդ հորիզոնականում է։

Ինեկոբանկը 2017թ.-ին մուծել է 3.042 մլրդ դրամ հարկ, ինչը 0.244 մլրդ դրամով կամ 8.72%-ով գերազանցում է 2016թ.-ի ցուցանիշը։ Ինեկոբանկը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 44-րդ հորիզոնականը։

Անելիք բանկը 2017թ.-ին մուծել է 2.772 մլրդ դրամ հարկ, ինչը 2016թ. ցուցանիշը գերազանցում 1.231 մլրդ դրամով կամ 79.92%-ով։ Անելիք բանկը ընդհանուր ցուցակի 48-րդ հորիզոնականում է։

Յունիբանկը 2017թ.-ին մուծել է 2.68 մլրդ դրամ հարկ, ինչը 2016թ.-ի ցուցանիշը գերազանցում է 0.07 մլրդ դրամով կամ 2.68%-ով։ Յունիբանկը ընդհանուր ցուցակի 52-րդ հորիզոնականում է։

Կոնվերս բանկը  2017թ.-ին մուծել է 2.479 մլրդ դրամ հարկ։ 2016թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 0.84 մլրդ դրամով կամ 51.31%-ով։ Կոնվերս բանկը ընդհանուր ցուցակի 55-րդ հորիզոնականում է։

Արարատբանկը 2017թ.-ին մուծել է 2.053 մլրդ դրամ հարկ, ինչը 2016թ.-ի համանման ցուցանիշը գերազանցում է 1.035 մլրդ դրամով կամ 101.72%-ով։ Արարատբանկը ընդհանուր ցուցակի 73-րդ հորիզոնականում է։

Արմսվիսբանկը 2017թ.-ին մուծել է 1.836 մլրդ դրամ հարկ։ 2016թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 0.975 մլրդ դրամով կամ 113.25%-ով։ Արմսվիսբանկը ընդհանուր ցուցակի 80-րդ տեղում է։

Հայէկոնոմբանկը 2017թ.-ին մուծել է 1.783 մլրդ դրամ հարկ։ 2016թ.-ի համեմատ արձանագրվել է աճ 0.271 մլրդ դրամով կամ 17.94%-ով։ Հայէկոնոմբանկը ընդհանուր ցուցակի 85-րդ հորիզոնականում է։

Էվոկաբանկը 2017թ.-ին մուծել է 1.321 մլրդ դրամ, ինչը 2016թ.-ի ցուցանիշը գերազանցում է 0.655 մլրդ դրամով կամ 98.33%-ով։ Էվոկաբանկը ընդհանուր ցուցակի 113-րդ տեղում է։

Էյչ Էս Բի Սի Հայաստան բանկը 2017թ.-ին մուծել է 0.945 մլրդ դրամ, 2016թ.-ի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 47.33%-ով։ Էյչ Էս Բի Սի Հայաստան բանկը ընդհանուր ցուցակի 149-րդ հորիզոնականում է։

Մելլաթ բանկը 2017թ.-ին մուծել է 0.582 մլրդ դրամ, 2016թ.-ի համեմատ արձանագրվել է աճ 23.92%-ով կամ 0.112 մլրդ դրամով։ Մելլաթ բանկը ընդհանուր ցուցակի 241-րդ հորիզոնականում է։

Բիբլոս բանկը 2017թ.-ին մուծել է 0.348 մլրդ դրամ, 2016թ.-ի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 19.29%-ով կամ 0.083 մլրդ դրամով։ Բիբլոս բանկը ընդհանուր ցուցակի 390-րդ տեղում է։

Արցախբանկը 2017թ.-ին մուծել է 0.211 մլրդ դրամ։ 2016թ.-ի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 15.66%-ով կամ 0.039 մլրդ դրամով։ Արցախբանկը ընդհանուր ցուցակի 594-րդ հորիզոնականում է։

Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբը 2017թ.-ին մուծել է 0.167 մլրդ դրամ հարկ։ 2016թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ անկում 1.059 մլրդ դրամով կամ 86.39%-ով։ Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբը ընդհանուր ցուցակի 730-րդ հորիզոնականում է։ Հիշեցնենք, որ 2017թ.-ին բանկը կլանվեց Արդշինբանկի կողմից։

22/05/2026
դրամ
Դոլար (USD)
367.97
+0.11
Եվրո (EUR)
426.7
-0.28
Ռուբլի (RUR)
5.1616
-0.013
Լարի (GEL)
137.7
+0.05
53299
+280
Արծաթ
884.39
-10.32