Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Ucom. Փետրվարի 6-ին մեկնարկեց «Ապահով համացանց 2018» ծրագիրը
07/02/2018 16:31
Կիսվել

Ucom. Փետրվարի 6-ին մեկնարկեց «Ապահով համացանց 2018» ծրագիրը

Փետրվարի 6-ին՝ Ապահով Համացանցի միջազգային օրը, մեկնարկում է «Ապահով համացանց 2018» վեցամսյա ծրագիրը, որի շրջանակներում մայրաքաղաքի և մարզերի  դպրոցներում կանցկացվեն բաց դասեր համացանցի և թվային տեխնոլոգիաների ապահով և արդյունավետ օգտագործման վերաբերյալ:

Ապահով համացանց ծրագրի առաքելությունն է՝ նպաստել համացանցի արդյունավետ և ապահով օգտագործմանը, ստեղծել կրթական բովանդակություն:

Ծրագրի այս տարվա կարգախոսն է՝ «Ստեղծիր, միացիր և եղիր պատասխանատու. ավելի լավ համացանցն սկսվում է քեզանից»:

Ծրագիրն իրականացնում են «ՍՏԵՄ կենտրոն» և «Ինտերնետ Հանրություն» կազմակերպությունները  Ucom և այլ ընկերությունների աջակցությամբ:  

«Ucom-ը՝ որպես Հայաստանում ամենաարագ ինտերնետ կապն ապահովող ընկերություն այս տարի ևս շեշտում է համացանցը ինքնակրթության և ինքնազարգացման նպատակով օգտագործելու կարևորությունը։ Համացանցում սերտած դասերը կարող են լավ հիմք հանդիսանալ ապագայում խիստ անհրաժեշտ և լայն կիրառություն ունեցող նորարարական լուծումների ստեղծման համար», – ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Փետրվարի 6-ից` մարտի 10-ը Հայաստանի  բոլոր   մարզերի և Երևանի դպրոցների սովորողների  և քոլեջների ուսանողների մասնակցությամբ կանցկացվեն Ապահով համացանց թեմայով բաց դասեր, փետրվարի 6-ից` մայիսի 1-ը  «Ապահով համացանց» թեմայով ծնողական ժողովներ,  Երևանի և մարզային մոտ 100  դպրոցներ կներգրավվեն համաեվրոպական eSafety Label ծրագրի մեջ: 

Ծրագրով նախատեսված երկու հանրապետական մրցույթները թույլ կտան ծնողների ու երեխաների շրջանում լայնորեն տարածել համացանցում ապահովության առանցքային դրույթները և յուրաքանչյուր դպրոցին հնարավորություն կընձեռեն ցուցադրելու թեմային առնչվող բոլոր կրթական նախաձեռնությունները:

Համացանցի ապահով և պատասխանատու օգտագործման վերաբերյալ իրազեկության բարձրացմանը կնպաստեն նաև սեմինարները, դպրոցահասակների, նրանց ծնողների և ուսուցիչների համար նախատեսված առաջադրանքները, տեսանյութերը, խաղերը, գրքերը, մեդիա իրադարձությունները և այլ գործնական քայլերը: «Ապահով համացանց» ծրագիրն այս տարի ավելի կընդլայնվի բնագիտա-մաթեմատիկական առարկաներ դասավանդող ուսուցիչների համար:

Ինչպես նշեց ՍՏԵՄ կենտրոնի տնօրեն Հայկազ Բաղյանը, շատ կարևոր է, որպեսզի երեխաները հնարավորինս վաղ տարիքից ձևավորեն ճիշտ համացանցային կարողություններ, օրինակ՝ գնահատեն անձնական բնույթի տեղեկությունները,  սովորեն ինքնուրույն կիրառել անվտանգության և մասնավոր կյանքի գաղտնիության կարգավորումները իրենց նախընտրած խաղերի, հավելվածների կամ գործիքների վրա:

«Շատ երեխաներ համացանցն  օգտագործում վեց տարեկանից: Տասներկու  տարեկանից փոքր երեխաները հիմնականում քննադատական հմտություններ չունեն համացանցում նավարկելու, խաղալու և սովորելու համար, հետևաբար, մինչ այս տարիքը ծնողները պետք է մշտապես մասնակցեն  նրանց համացանցային գործունեությանը: Իսկ ավելի բարձր տարիքում ցանկալի կլիներ նրանց ուղղորդել դեպի միջառարկայական խնդիրների լուծման և ստեղծագործական հմտությունների զարգացման համակարգչային ծրագրեր»:

Այդ ծրագրերի ուսուցման մասին ավելի հանգամանորեն կարող եք ծանոթանալ www.safe.am և www.stem.am  կայքերում:

Հիշեցնենք, որ «Ապահով համացանց» ծրագիրը նվիրված է Ապահով համացանցի միջազգային օրվան, որը նշվում է  սկսած 2004-ից յուրաքանչյուր տարվա երկրորդ ամսվա երկրորդ շաբաթվա երկրորդ օրը: Համաեվրոպական INSAFE նախաձեռնությունը, տարեցտարի ընդլայնվելով, մարդկանց համախբում է` պայքարելու ապօրինի, վնասակար եւ ոչ պատշաճ բովանդակության դեմ: 

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02