ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 28/05/09
Երեկ` մայիսի 27-ին, համաշխարհային շուկայում կայացած առևտրային շրջանների արդյունքներով նավթի գները դրսևորել են աճ: Լոնդոնի InterContinental Exchange Futures բորսայում հունիս ամսվա ֆյուչերսների գինը Brent տեսակի նավթի մեկ բարելի դիմաց աճել է 2,05%-ով և կազմել 62,50 դոլար, իսկ Նյու-Յորքի New York Mercantile Exchange բորսայում հունիս ամսվա ֆյուչերսների գինը WTI տեսակի նավթի մեկ բարելի դիմաց աճել է 1,60%-ով և կազմել 63,45 դոլար: Նավթի գների աճը պայամանվորված է ԱՄՆ-ում նավթի պաշարների կրճատման սպասումներով, իսնչպես նաև Սաուդիան Արաբիայի` նավթի գների աճի կանխատեսումներով: