Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Հայաստանը ներկայացված է օրգանական սննդի առաջատար «BIOFACH» ցուցահանդեսում
14/02/2018 21:15
Կիսվել

Հայաստանը ներկայացված է օրգանական սննդի առաջատար «BIOFACH» ցուցահանդեսում

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության և Եվրոպական միության ու Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի աջակցությամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ հայկական 10 արտադրող ընկերություններ փետրվարի 14-17-ը Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում ցուցադրում են իրենց օրգանական ապրանքատեսակները ամենամյա «BIOFACH» օրգանական սննդի միջազգային առաջատար ցուցահանդեսում: Եվս 10-ը մեկնում է որպես այցելու։ Աջակից կառույցների ցանկում են նաև Հայաստանի զարգացման հիմնադրամը` մարկետինգային և կազմակերպչական աշխատանքների, և ՓՄՁ ԶԱԿ-ը՝ գործարար կապերի հաստատման օժանդակությամբ:

Հայկական օրգանական սերտիֆիկացված արտադրանքը միջազգային ցուցահանդեսում ներկայացնում են խոտաբույսերից ու հատապտուղներից թեյեր, մրգերի կորիզներից ստացված յուղեր, չրեր, հյութեր, մեղր, հաճար և պարարտանյութ արտադրող ընկերություններ մեկ միասնական «Օրգանական Հայաստան» տաղավարում:

Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին հաջողություն է մաղթել հայ արտադրողներին. «Եվրոպական միությունը հավատում է գյուղատնտեսության և առավել ևս օրգանական գյուղատնտեսության զարգացմանը Հայաստանում: Կարծում ենք, որ գյուղատնտեսությունը պետք է հանդես գա որպես Հայաստանի զարգացման շարժիչներից մեկը: Աշխատող բնակչության ավելի քան 30%-ը զբաղվում է գյուղատնտեսությամբ Հայաստանի գյուղական համայնքներում: ԵՄ-ն աջակցել է գյուղական համայնքների մրցունակության բարձրացմանը, գյուղատնտեսական ենթակառուցվածքների արդիականացմանը և տնտեսական գործունեության դիվերսիֆիկացմանը:

ԵՄ-ֆինասավորմամբ իրականցվող ՕԳԱՆ ծրագրի շնորհիվ հատկապես ավելացել է Հայաստանում օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերների թիվը, արժեշղթաների միջև հիմնվել է կապեր և բարձրացել է ոլորտի մասին իրազեկվածության մակարդակը: Ի լրումն՝ ԵՄ-ն Հայաստանում օրգանական գյուղատնտեսության ոլորտում ներդրում է կատարում ոչ միայն բնակչության սննդամթերքի անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով, այլ նաև որպես առողջ ապրելակերպի ռազմավարության բաղկացուցիչ մաս, ինչը համահունչ է առողջ ապրելակերպին ուղղված կառավարության քաղաքականությանը»:

«ՕԳԱՆ ծրագիրը հայ ֆերմերներին և արտադրողներին աջակցում է օրգանական արտադրանքի ծավալի մեծացման և արտահանման շուկաներում, հատկապես Եվրոպայում գործարար կապեր հաստատելու գործում։ Անցած տարվա մասնակցությունը շատ արդյունավետ էր. ցուցահանդեսից հետո բուսական յուղեր և հատապտուղների չոր էքստրակտներ արտադրող ընկերությունը կրկնապատկել է արտահանման ծավալները։ Մենք հույս ունենք, որ «BIOFACH»-ում հաջողությունը կոգեշնչի մյուսներին անցնելու բարձրարժեք օրգանական ապրանքների արտադրության և Հայաստանում ձևավորելու կայուն գյուղատնտեսութուն»,- նշել է ՕԳԱՆ ծրագրի խմբի ղեկավար Դավիդ Մուքենհուբերը։

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանն ընդգծել է, որ օրգանական գյուղատնտեսության զարգացումը Գյուղատնտեսության նախարարության առաջնահերթ ուղղություններից է, ուստի իրականացվում են բազմաթիվ ծրագրեր` ուղղված օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվողներին տեխնիկական, ֆինանսական և խորհրդատվական աջակցություն տրամադրելուն, իրազեկման մակարդակի բարձրացմանը, օրենսդրական բարեփոխումներին, կրթական ծրագրերին, ինչպես նաև տեղական և միջազգային հարթակներում ներկայացնելուն:

«Մասնակցությունը նման հեղինակավոր ցուցահանդեսին ևս մեկ հնարավորություն է հայկական օրգանական գյուղմթերքը ներկայացնելու համար։ Նման ցուցահանդեսներին մասնակցությունը նաև կարևորվում է նրանով, որ հայ արտադրողները կարող են ծանոթանալ միջազգային փորձին, ոլորտի նորարարություններին և զարգացումներին։ Գյուղատնտեսության նախարարության կողմից այժմ մշակվում է նոր ծրագիր՝ Կանաչ գյուղատնտեսություն, որի հիմնական թիրախը կլինի օրգանական գյուղատնտեսությունը և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։ Մենք վստահ ենք, որ օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում ունի մեծ ներուժ, և կանենք հնարավորն այն ճիշտ օգտագործելու համար»,- նշել է ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը։

«Հայկական օրգանական սննդամթերքը դեռևս մեծ ծավալների չի հասնում, սակայն կառավարությունն ամեն կերպ խթանում է այն։ Եվրոպական ցուցահանդեսին մասնակցությունը մեր արտադրողների համար բարձրորակ արտադրանքով միջազգային ասպարեզում մրցակցելու և նոր պատվերների հնարավորություն է»,- նշել է ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

«ԲԻՈՖԱԽ» օրգանական սննդամթերքի ցուցահանդեսի աշխարհագրությունն ընդգրկում է գլոբալ 7 տնտեսական տարածաշրջաններ։ Էքսպոյին այս տարի 129 երկրից 2,790 ընկերություն է մասնակցում։ Այնտեղ տարեկան ավելի քան 51 000 այցելուներ, դիստրիբյուտորներ, խոշոր գնորդներ ծանոթանում են օրգանական սննդի արտադրության ոլորտի զարգացումներին, գործարար կապեր հաստատում և պայմանագրեր կնքում։

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37