Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.00
OIL:  BRENT - 95.45+4.67 WTI - 90.70+4.63
COMEX:  GOLD - 4292.20-3.13 SILVER - 63.36-4.54
COMEX:  PLATINUM - 1732.00-4.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.2+0.26 EUR/GBP - 1.1577-0.25
FOREX:  EUR/USD - 1.1577-0.25 GBP/USD - 1.3501-0.30
STOCKS RUS:  RTSI - 794.27-0.05
STOCKS US: DOW JONES - 52766.88-0.79 NASDAQ - 26099.77-1.03
STOCKS US: S&P 500 - 7631.47-0.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 64325.64-2.85 TOPIX - 4081.60-2.40
STOCKS CHINA:  HANG SENG - 25311.21-0.07 SSEC - 3941.39-0.97
STOCKS EUR:  FTSE100 - 10789.28-0.32 CAC40 - 8301.85-0.39
STOCKS EUR:  DAX - 25970.11-1.10
02/09/2026  CBA:  USD - 364.14-0.12 GBP - 491.01-1.91
02/09/2026  CBA:  EURO - 421.38-0.8
02/09/2026  CBA:  GOLD - 50964-2471 SILVER - 758.23-64.6
ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
28/05/2009 14:19
Կիսվել

ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ համաշխարհային մաքսային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանի երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով` մայիսի 18-ից 22-ը Նորվեգիայի Թագավորության Բերգեն քաղաք էր այցելել ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը:

Համաժողովի ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր խնդիրներ, այդ թվում համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, մաքսային ծառայությունների առաջնահերթությունները 21-րդ դարում: Համաժողովի օրակարգում ներառված են եղել նախնական հայտարարագրման, ահմանների վերահսկման ռազմավարությանն առնչվող հարցեր: Քննարկումներ են ծավալվել նաև մեկ պատուհանի սկզբունքի և գլոբալ մաքսային ցանց ստեղծելու հնարավորության շուրջ: Ամփոփվել են Համաշխարհային մաքսային կազմակերպության Քաղաքականության հանձնաժողովի, Ֆինանսական և Աուդիտի կոմիտեների կողմից` 2008 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները:

Համաժողովի շրջանակներում ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը առանձնազրույցներ է ունեցել Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի և Իսրայելի մաքսային ծառայության ղեկավարի հետ:

ՀՄԿ գլխավոր քարտուղարը, հաշվի առնելով վերջին ամիսների ընթացքում Հայաստանի մաքսային համակարգում նկատվող լուրջ բարեփոխումները և ակտիվ մասնակցությունը ՀՄԿ-ի կողմից իրականացվող ծրագրերին, ցանկություն է հայտնել 2009-ի ընթացքում այցելել Հայաստան` տեղում ծանոթանալու նոր զարգացումներին և բարեփոխումներին:
Իսրայելի մաքսային ծառայության ղեկավարի հետ համաձայնություն է ձեռք բերվել` նպաստել երկու պետությունների միջև մաքսային ոլորտում համագործակցության  և փոխօգնության մասին երկկողմանի միջկառավարական համաձայնագրի արագ կնքմանը, որի նախագիծը ՀՀ ՊԵԿ-ը, համաձայնեցնելով շահագրգիռ գերատեսչությունների հետ, դիվանագիտական ուղիներով ուղարկել էր իսրայելական կողմին:

Ի դեպ, Համաշխարհային մաքսային կազմակերպության Խորհրդի հերթական`113-րդ և 114-րդ նիստերը կազմակերպվելու են 2009թ. հունիսի 25-27-ը, Բրյուսելում:

02/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.14
-0.12
Եվրո (EUR)
421.38
-0.8
Ռուբլի (RUR)
4.1956
-0.0063
Լարի (GEL)
139.01
+0.11
50964
-2471
Արծաթ
758.23
-64.6