Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԱՖԿ «ՍԻՍՏԵՄԱ»-ՅԻ ԱՆԿԱԽ ՏՆՕՐԵՆ
29/05/2009 10:28
Կիսվել

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԱՖԿ «ՍԻՍՏԵՄԱ»-ՅԻ ԱՆԿԱԽ ՏՆՕՐԵՆ

Ռուսական «Կոմերսանտ» (Коммерсантъ) պարբերականը գրում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է դառնալ ռուսական ԱՖԿ «Սիստեմա» (АФК "Система") հոլդինգի անկախ տնօրեն: Պարբերականի կարծիքով երկրորդ նախագահը կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանում ԱՖԿ «Սիստեմա»-յի  գործունեության զարգացման վրա: Հիշեցնենք, որ ԱՖԿ «Սիստեմա» հոլդինգին պատկանող ՄՏՍ (МТС), «Սինթրոնիքս» և «Կոմսթար» ընկերությունները իրենց գործունեությունն են ծավալում Հայաստանում: ՄՏՍ ընկերությունը հանդիսանում է հայկական Վիվասել-ՄՏՍ («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ) բջջային օպերատորի սեփականատերը, «Սինտրոնիքս» ընկերությունը «Մարս» գործարանի, Երևանի մաթեմատիկական մեքենաների, նյութագիտության, ամտոմատիզացված համակարգերի կառավարման գիտահետազոտական ինստիտուտների սեփականատերն է,  իսկ «Կոմսթար» ընկերությունը հանդիսանում է «Կորնետ ԷՅԷՄ» ինտերնետային ընկերության սեփականատերը, որը Հայաստանում առաջինը շահագործման հանձնեց WiMAX ինտերնետ հասանելիության  լայնամաշտաբ համակարգը:

ԱՖԿ «Սիստեմա»-ն երեկ հայտարարել է տնօրենների խորհուրդի 13 անդամների առաջադրման մասին, որոնց թեկնածությունները պետք է հաստատվեն հունիսի 27-ին կայանալիք հոլդինգի բաժնետերերի ժողովի ընթացքում: Որպես անկախ տնօրեններ ներկայացվել են Ռոբերտ Քոչարյանի և Ռաջիվ Մեհրոտրայի թեկնածությունները: Ռաջիվ Մեհրոտրան հնդկական Shyam Group of India ընկերության հիմնադիրն է, որ ԱՖԿ «Սիստեմա»-յի հետ համատեղ հանդիսանում է հնդկական Sistema Shyam TeleServices բջջային օպերատորի համասեփականատեր:

ԱՖԿ «Սիստեմա»-յի մամլո ծառայությունից հայտնել են, որ պարոն Քոչարյանի միջազգային համագործակցության մեծ փորձը, Ռուսաստանի և արտերկրների բիզնես շրջանակներում ունեցած մեծ հարգանքը և ԱՊՀ երկրների շուկաների լավ իմացությունը չափազանց դրական ազդեցություն կարող են ունենալ հոլդինգի գործունեության վրա:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ որևէ երկրի նախկին ղեկավար բարձր պաշտոն է զբաղեցնում ռուսական ընկերություններում: Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը այժմ գլխավորում է «Գազպրոմ»-ի «Հյուսիսային Հոսք» նախագիծը իրականացնող Nord Stream AG ընկերությունը, իսկ 2008թ.-ից սույն ընկերության խորհրդական է նշանակվել նաև Ֆինլանդիայի նախկին վարչապետ Պավո Լիպոնենը:

AMP
27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83