
ՃԱՊՈՆԱԿԱՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼ ԵՆ ԱՃ 29/05/09
Այսօր` մայիսի 29-ին, ճապոնական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով հիմնական ինդեքսներն ապահովել են աճ, մասնավորապես Nikkei ինդեքսն աճել է 0,8%-ով և կազմել 9522,50 կետ, որը վերջին յոթ ամիսների ընթացքում գրանցված ամենաբարձր արդյունքն է, իսկ Topix ինդեքսն աճել է 0,3%-ով և սահմանվել 897,91 կետ: Ինդեքսների աճը մեծապես պայմանավորված է վերջին ամիսների ընթացքում Ճապոնիայի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների դրսևորած դրական միտումներով: