Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.50-0.50 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 92.20+4.22 WTI - 85.34+3.04
COMEX:  GOLD - 4097.10+2.44 SILVER - 58.84+4.42
COMEX:  PLATINUM - 1673.70+3.47
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.11+0.40 EUR/GBP - 1.1404-0.05
FOREX:  EUR/USD - 1.1404-0.05 GBP/USD - 1.3383-0.38
STOCKS RUS:  RTSI - 833.64+3.59
STOCKS US: DOW JONES - 52224.64+0.74 NASDAQ - 25837.21+1.29
STOCKS US: S&P 500 - 7509.20+0.89
STOCKS JAPAN:  NIKKEI - 66232.19+3.26 TOPIX - 4014.95+2.44
STOCKS CHINA:  HANG SENG - 25132.29-0.04 SSEC - 3864.37+1.79
STOCKS EUR:  FTSE100 - 10585.91+0.58 CAC40 - 8363.14+0.28
STOCKS EUR:  DAX - 25011.35+0.66
21/07/2026  CBA:  USD - 366.68+0.75 GBP - 492.01-0.9
21/07/2026  CBA:  EURO - 418.75+0.38
21/07/2026  CBA:  GOLD - 47198+193 SILVER - 669.74+19.26
Սնանկության ոլորտում նախատեսվող բարեփոխումները բարձրացնելու են կառավարիչների արդյունավետությունը
04/04/2018 12:26
Կիսվել

Սնանկության ոլորտում նախատեսվող բարեփոխումները բարձրացնելու են կառավարիչների արդյունավետությունը

Արդարադատության նախարարությունը հանրային լայն քննարկման է ներկայացրել ««Սնանկության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսում է բարձրացնել սնանկության կառավարիչների գործունեության արդյունավետությունը, հաշվետվողականությունը, ինչպես նաև նրանց պատասխանատվությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արդարադատության նախարարության «Օրենսդրության  զարգացման և իրավական հետազոտությունների  կենտրոն» հիմնադրամի մասնավոր իրավունքի ոլորտի փորձագետ Տիգրան Դադունցը նշեց, որ նախագծի առաջնային նպատակներից է բարելավել Հայաստանի դիրքերը Համաշխարհային Բանկի Doing business զեկույցի սնանկության ցուցիչով, ինչպես նաև հնարավորինս կրճատել սնանկության վարույթի ժամկետները:

«Այս առումով սնանկության կառավարչի կողմից որոշակի գործողություններ կատարելու համար հստակ ժամկետներ են սահմանվել: Օրինակ՝ գույքագրում, գույքի վաճառք իրականացնելու, ինչպես նաև ֆինանսական վերլուծություն կատարելու մասով: Այսինքն՝ կառավարիչը պետք է ձգտի առավելագույնս սեղմ ժամկետներում կատարել իր պարտականությունները»,- ասաց Դադունցը:

Ըստ փորձագետի՝ սահմանվել են մեխանիզմներ, որոնք կխթանեն սնանկության կառավարչին ավելի սեղմ ժամկետներում ավարտել վարույթը:

«Հաշվի առնելով «Doing business»-ի պահանջները, ըստ որոնց՝ սնանկության վարույթը պետք է քիչ ծախսատար լինի և  պարտապանների բեռը՝ թեթև, նախատեսվել է կառավարիչների վարձատրության որոշակի չափով կրճատում, քանզի միջազգային փորձը ցույց է տալիս, որ շատ վարձատրությունը բերում է սնանկության վարույթի ծախսատարության բարձրացմանը: Մյուս կողմից, որպեսզի կառավարիչները շահագրգռված լինեն  սնանկության վարույթը արագ և արդյունավետ ավարտել, նախատեսել ենք հավելավճարներ: Օրինակ՝ եթե մեկ տարում կառավարիչը ավարտի սնանկության վարույթը կստանա ֆիքսված հավելավճար, իսկ եթե կառավարչի կողմից պասիվ գործողությունների հետևանքով վարույթը ձգձգվի՝ հավելավճարները կկրճատվեն: Սա ևս մեկ խթան է, որպեսզի կառավարիչը հնարավորինս արագ փորձի վարույթը ավարտել»,- նշեց Դադունցը:

Փորձագետի փոխանցմամբ՝ նախագծով առաջարկվում է նաև ապահովել սնանկության վարույթի թափանցիկությունը և հասանելիությունը:

«Սնանկության կառավարիչը պետք է սնանկության գործը վարի էլեկտրոնային եղանակով և այդ դեպքում նյութերը պետք է հասանելի լինեն թե պարտատերերին, թե պարտապաններին և թե դատարանին: Սա ևս մեկ նորամուծություն է, քանի որ ներկայումս այդ ամենը թղթային եղանակով է իրականացվում»,- ասաց Դադունցը:

Նրա խոսքով՝ նախատեսվել նաև կարգավորումներ գույքագրման և ֆինանսական վերլուծություն իրականացնելու հետ կապված, ըստ որի՝ պարտապանը պետք է շահագրգռված լինի, որ իր ամբողջ գույքը գույքագրվի:

«Ոչ միայն սնանկության կառավարիչը պետք է ակտիվ գործողություններ իրականացնի, այլ նաև պարտապանը՝ ինքը պետք է շահագրգռված լինի, որ իր ամբողջ գույքը գույքագրվի, որպեսզի դա էլ հանգեցնի սնանկության ոլորտում պարտատերերի պահանջների բավարարմանը: Սա Doing business-ում առանձին ցուցիչ է, և եթե գործնականում այն կիրառվի, կարծում եմ, այս ցուցիչով ևս Հայաստանը իր դիրքը կբարելավի»,- ասաց Դադունցը:

Այն հարցին, թե ինչով են պայմանավորված «Սնանկության մասին» նախագծի շուրջ բուռն քննարկումները և դժգոհությունները, Դադունցը պատասխանեց, որ դրանք հիմնականում սուբյեկտիվ բնույթ են կրում, իսկ բոլոր հիմնավորված առաջարկները հաշվի են առնվել:  «Սնանկության կառավարիչները նշում են, որ նախագծով իրենց հավելյալ պարտականություններ են սահմանվել և բարձրացվել է նրանց պատասխանատվությունը: Կարծում եմ, որ նախագծի բոլոր կարգավորումներում ռացիոնալ հատիկ կա և չպետք է խնդրին միայն մեկ տեսանկյունից նայել: Նորամուծությունները և փոփոխությունները բերելու են շատ լավ արդյունքների և, իհարկե, այն բոլոր դրույթները, որոնք շահագրգիռ կողմերին շատ են անհանգստություն պատճառել,  քննարկվել են ու կատարվել խմբագրումներ և լրամշակումներ»,- ասաց Դադունցը և հավելելով, որ նախագծով 150 առաջարկ է ստացվել:

Փորձագետի խոսքով՝ նախագիծը մշակելուց ուսումնասիրվել է թե Ճապոնիայի, որը առաջատարն է սնանկության ցուցիչով, և թե մի շարք եվրոպական երկրների փորձը:

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

21/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.68
+0.75
Եվրո (EUR)
418.75
+0.38
Ռուբլի (RUR)
4.6568
-0.0083
Լարի (GEL)
139.5
+0.3
47198
+193
Արծաթ
669.74
+19.26