Սերժ Սարգսյանի օգնականները, գլխավոր խորհրդականն ու մամուլի քարտուղարն ազատվել են պաշտոնից
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին ստորագրել է կարգադրություն Ավետիս Բերբերյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականի պաշտոնից ազատելու վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ Նախագահի այլ կարգադրություններով Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականի պաշտոնից ազատվել են նաև Արմեն Աբելյանը, Վարուժան Ներսեսյանը և Հրայր Ղուկասյանը:
ՀՀ նախագահ հրամանագրերով պաշտոնից ազատվել են նաև ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը և գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը։