Այլ Լուրեր

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Վարչապետի պաշտոնում կառաջարկվի Սերժ Սարգսյանի թեկնածությունը
11/04/2018 20:40
Կիսվել

Վարչապետի պաշտոնում կառաջարկվի Սերժ Սարգսյանի թեկնածությունը

Հայաստանի հանրապետական կուսակցությունը շաբաթ օրը կուսակցության խորհրդին  ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրելու է կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«ՀՀԿ ԳՄ-ն սկսեց քննարկումները ապագա վարչապետի հետ կապված: Քննարկումները գնացին միասնության, համերաշխության մթնոլորտում: Բոլորն ընդունեցին այն առաջարկը, որն արվել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի կողմից նախօրեին, և մենք որպես Գործադիր մարմին, ՀՀԿ խորհրդի նիստին շաբաթ օրը կներկայացնենք վարչապետի թեկնածուին: Պարզ է , թե ով է լինելու մեր վարչապետի թեկնածուն՝ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը: Այլ թեկնածուի անուն չի էլ հնչել»,- ասաց նա:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ապրիլի 9-ին անդրադարձել էր նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, պատասխանել նաև ապագա վարչապետի թեկնածության մասին հարցին և ներկայացրել իր տեսակետը: «Անդրադարձել ենք նաև վարչապետի թեկնածուի վերաբերյալ հարցին, խոսել ենք Սահմանադրության, կառավարման նոր համակարգի մասին: Համակարծիք էինք, որ երկրի առջև կանգնած մարտահրավերների և խնդիրների պարագայում կառավարման նոր համակարգին սահուն անցումը ապահովելը և վերջնական ձևավորումը չափազանց կարևոր խնդիր է: Ինչպես նաև հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիայով արձանագրված հաջողությունները՝ որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Որովհետև, կրկնում եմ, չափազանց կարևոր է սահուն, արդյունավետ և ռիսկերը նվազեցնելով անցում կատարել կառավարման նոր համակարգին»,- ասել էր նա:

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34