Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Կոտայքում շահագործման է հանձնվել ժամանակակից նոր ջերմոցային համալիր
28/04/2018 18:59
Կիսվել

Կոտայքում շահագործման է հանձնվել ժամանակակից նոր ջերմոցային համալիր

«Գրին Ֆարմեր» ընկերությունը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում վերջին մեկ տարում կառուցել և  շահագործման է հանձնել ժամանակակից ջերմոցային համալիր, որտեղ արտադրված լոլիկը շուտով կարտահանվի։ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանն այսօր այցելել է մարզ, ծանոթացել կատարված աշխատանքներին։

Ընկերության տնօրեն Ռոբերտ Կոծինյանը նշել է, որ ջերմոցային տնտեսության շինարարությունը սկսվել է 2017 թվականի ապրիլին, ներկա պահին շահագործվում է 11 հեկտար, նույնքան կկառուցվի հետագայում, և շինարարության ավարտին ջերմոցային տնտեսության ընդհանուր տարածքը կկազմի 22 հեկտար: Այստեղ առայժմ նախատեսվում է կազմակերպել միայն լոլիկի արտադրություն, առաջին բերքահավաքը կսկսվի մայիսի 10-ից,  բերքի մոտ 90-95 տոկոսն արտահանվելու է, հիմնականում՝ Ռուսաստանի Դաշնություն: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 15 մլրդ դրամ:

Ջերմատանը հիմնականում մշակվում են լոլիկի երեք տեսակ հոլանդական հիբրիդներ, որոնք լայն տարածում ունեն աշխարհում, 1մ 2-ից ակնկալում են ստանալ 50-60 կգ բերք։ Բացի այդ, ընկերության գլխավոր գյուղատնտես Սահակ Նազարյանի խոսքով՝ փորձնական սորտեր են աճեցվում, որոնք հետագայում կշրջանացվեն հանրապետությունում։ Մշակությունն իրականացվում է հիդրոպոնիկ եղանակով, ոռոգումը՝  կաթիլային է, բույսերի պաշտպանության հարցում նախընտրություն են տալիս կենսաբանական պայքարի միջոցներին։

«Շատ լավ է, որ մենք արդեն ունենք երկրորդ ընկերությունը, որը ներկայացնում է բարձր տեխնոլոգիաներով հագեցած ջերմոցային տնտեսություն։ Դա շատ կարևոր է, որովհետև դա երաշխավորված բերք է, դա որակ է, դա լրացուցիչ նոր աշխատատեղեր են և արտահանման ծավալների աճ»,- նշել է Իգնատի Առաքելյանը։

Նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ ներդրումները գյուղատնտեսության ոլորտում կլինեն շարունակական, քանի որ ոլորտն իրապես շահութաբեր է, և  ունենք ավանդական շուկա, որտեղ հայկական պտուղ-բանջարեղենը մրցակցային է։

Իգնատի Առաքելյանը նաև տեղեկացրել է, որ նախարարությունը մշակել է նոր լիզինգային ծրագիր  փոքր ջերմոցների զարգացման համար, նախարարությունը նաև կաջակցի նրանց խորհրդատվություն տրամադրելով, որպեսզի առավել մրցակցային արտադրանք ստանան։

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02