Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
2025-ի հունվար-հոկտեմբերին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 8.6%-ով
19/11/2025 16:31
Կիսվել

2025-ի հունվար-հոկտեմբերին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 8.6%-ով

Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության՝ 2025-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 20 831,5 մլն ԱՄՆ դոլար, ինչը 8.6%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Արտահանումը կազմել է 5 835.9 մլն ԱՄՆ դոլար (աճ՝ 6.8%), իսկ ներմուծումը՝ 14 995.7 մլն ԱՄՆ դոլար (աճ՝ 9.3%)։ Վրաստանի առևտրի բացասական սալդոն 2025-ի հունվար-հոկտեմբերին հասել է 9 159.8 մլն ԱՄՆ դոլարի, որը կազմում է արտաքին առևտրաշրջանառության 44%-ը։

Բացի այդ, ըստ ծառայության զեկույցի՝ 2025-ի հունվար-հոկտեմբերին Վրաստանի տասն ամենամեծ առևտրային գործընկերներին բաժին է հասել երկրի ընդհանուր առևտրաշրջանառության 68.4%-ը։ Ամենախոշոր գործընկերներն են Թուրքիան՝ 2 536.2 մլն ԱՄՆ դոլար, ԱՄՆ-ն՝ 2 343.3 մլն ԱՄՆ դոլար և Ռուսաստանը՝ 2 145.9 մլն ԱՄՆ դոլար։

2025-ի հունվար-հոկտեմբերին արտահանման տասնյակում առաջին տեղում են եղել թեթև մարդատար ավտոմեքենաները՝ 2 287.1 մլն ԱՄՆ դոլար, ինչը կազմում է ամբողջ արտահանման 39.2%-ը։ Երկրորդ տեղում են թանկարժեք մետաղների հանքանյութերն ու կոնցենտրատները՝ 291.6 մլն ԱՄՆ դոլար, իսկ երրորդ՝ ալկոհոլային խմիչքները՝ 230.1 մլն ԱՄՆ դոլար։

2025-ի հունվար-հոկտեմբերին ներմուծման ամենախոշոր ապրանքախմբի կազմում նույնպես եղել են թեթև մարդատար ավտոմեքենաները․ դրանց ներմուծումը կազմել է 3 152.4 մլն ԱՄՆ դոլար՝ հանդիսանալով ամբողջ ներմուծման 21%-ը։ Երկրորդ տեղում է նավթը և նավթամթերքը (1 098.2 մլն ԱՄՆ դոլար), երրորդում՝ փաթեթավորված դեղամիջոցները (559.9 մլն ԱՄՆ դոլար)։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52