ՀՀ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՄՆ ԴՈԼԱՐՈՎ ՏՐՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 1.7 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐՈՎ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնել են, որ մայիսի 18-ից մայիսի 24-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 8.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 12 մլն ԱՄՆ դոլար:
Մայիսի 11-ից 17-ը ընկած ժամանակահատվածի հետ համեմատած դրամով տրամադրված վարկերի ծավալը աճել է 0.2 միլիարդ դրամով, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը նվազել է 1.7 միլիոն դոլարով: