Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
2017թ.-ին ՀՀ Բանկերի զուտ շահույթն աճել է 8 միլիարդ դրամով
05/05/2018 20:27
Կիսվել

2017թ.-ին ՀՀ Բանկերի զուտ շահույթն աճել է 8 միլիարդ դրամով

Բանկային համակարգի զուտ շահույթը 2017-ին կազմել է 39.7 մլրդ դրամ՝ համեմատ 2016-ի վերջի դրությամբ արձանագրված 31.7 մլրդ դրամ ցուցանիշի: Ըստ ակտիվների (RoA) և ըստ կապիտալի (RoE) շահութաբերության ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 1.0 և 6.0 տոկոս՝ 2016-ի վերջի դրությամբ արձանագրված 0.9 և 5.8%-ի համեմատ: Այս են վկայում Կենտրոնական բանկի 2017 թվականի տարեկան հաշվետվությունը, համաձայն որի՝ շահութաբերության աճին հիմնականում նպաստել է ակտիվների հնարավոր կորուստների պահուստին զուտ մասհանումների նվազումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բանկային համակարգի ակտիվները 2017-ին ավելացել են 9.2%-ով, ընդհանուր կապիտալը՝ 4.9%-ով, իսկ պարտավորությունները՝ 10.1%-ով, տնտեսությանը տրամադրված վարկերն ավելացել են 8.5%-ով:

«2017 թվականի վերջի դրությամբ առևտրային բանկերի ընդհանուր և ընթացիկ իրացվելիության նորմատիվային ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 32.1 և 141.7% (նվազագույն սահմանաչափերը՝ համապատասխանաբար 15.0 և 60.0%): Տարվա ընթացքում բարելավվել է բանկերի վարկային պորտֆելի վերադարձելիությունը: Չաշխատող վարկերի («հսկվող», «ոչ ստանդարտ», «կասկածելի» ռիսկային դասեր) տեսակարար կշիռն ընդհանուր վարկերում տարվա ընթացքում նվազել է 1.2 տոկոսային կետով և կազմել 5.5%»,-ասված է հաշվետվության մեջ:

Ըստ ԿԲ տվյալների՝ աճել են նաև ֆինանսական համակարգի այլ մասնակիցների հիմնական ցուցանիշները: Մասնավորապես` վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը տարվա ընթացքում ավելացել է 41.4%-ով, պարտավորությունները` 3.5%-ով, ակտիվները` 21.1%-ով: Ապահովագրական համակարգի ընդհանուր կապիտալը նվազել է 1.1%-ով, պարտավորություններն ավելացել են 11.2%-ով, ակտիվները` 6.1%-ով: Ներդրումային ընկերությունների ընդհանուր կապիտալն ավելացել է 51.9%-ով, պարտավորությունները` 55.3%-ով, ակտիվները` 54.8%-ով: Ֆոնդի կառավարիչների կողմից կառավարվող պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվներն ավելացել են 67.0%-ով և կազմել 105.6 մլրդ դրամ: Տարեվերջի դրությամբ կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է մոտ 1.9%:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41