ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓՈՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԿԿՐՃԱՏՎԻ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացրել են, որ այսօր` մայիսի 29-ին, տեղի ունեցած նիստի ընթացքում գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել իր 2003թ. նոյեմբերի 21-ի «Մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի եւ տեղեկությունների ցանկերը եւ դրանք մաքսային մարմիններին տրամադրելու կարգը սահմանելու մասին» N1779-Ն որոշման մեջ։ Իրավական այս ակտի ընդունումը պայմանավորված է ՀՀ գործարար միջավայրի բարելավման, մասնավորապես արտաքին առեւտրի մասնակիցների կողմից մաքսային սահմանով ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տեղափոխման ժամանակ մաքսային հսկողության համար պահանջվող փաստաթղթերի ցանկի կրճատման, ինչպես նաեւ էլեկտրոնային առեւտրի համար օրենսդրական դաշտի ստեղծման անհրաժեշտությամբ։