Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ նախապատրաստվում է տեղաբաշխել  անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 2 նոր տրանշ
22/05/2018 16:30
Կիսվել

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ նախապատրաստվում է տեղաբաշխել անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 2 նոր տրանշ

2018 թվականի մայիսի 24-ին «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային պարտատոմսերի /թվով երկու տրանշների/ թողարկում և տեղաբաշխում:

Պարտատոմսերը թողարկվում են ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով:

– ՀՀ դրամով թողարկվող պարտատոմսերի հիմնական պայմաններն են՝ տեղաբաշխվող ծավալ 3,000,000,000 ՀՀ դրամ, անվանական արժեքը՝ 50,000 ՀՀ դրամ, հինգ տարի մարման ժամկետ, 11.50% արժեկտրոնային եկամտաբերություն, արժեկտրոնի վճարման կիսամյակային պարբերականություն: ՀՀ դրամով արտահայտված պարտատոմսերի տեղաբաշխումը տեղի կունենա Նասդաք Օէմէքս Արմենիա ԲԲԸ-ում, ստանդարտ փակ աճուրդի եղանակով: Հայտերի ընդունման ժամերը` 11:00 – 13:30 ընկած ժամանակահատված:

– ԱՄՆ դոլարով թողարկվող պարտատոմսերի հիմնական պայմաններն են՝ տեղաբաշխվող ծավալ 6,000,000 ԱՄՆ դոլար, անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար, յոթ տարի մարման ժամկետ, 6.50% արժեկտրոնային եկամտաբերութուն, արժեկտրոնի վճարման կիսամյակային պարբերականություն: ԱՄՆ դոլարով արտահայտված պարտատոմսերի տեղաբաշխումը տեղի կունենա բաց բաժանորդագրության եղանակով, համապատասխան հայտը Բանկ ներկայացնելու միջոցով: Բաց բաժանորդագրության վերջնաժամկետը` 22.06.2018թ. ժամը 14:00:

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացնելու է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն, իսկ թողարկվող պարտատոմսերի ցուցակումից հետո Բորսայի այլ անդամի/ների կողմից իրականացվելու է նաև շուկա ստեղծողի (մարքեթ մեյքերի) գործառույթներ:

Պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում 2018թ մայիսի 17-ին, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի N 1/348Ա որոշման հիման վրա:

Ազդագրի էլեկտրոնային տարբերակը ինչպես նաև Պարտատոմսերի տեղաբաշխման հիմնական պայմանները տեղադրված են «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի պաշտոնական ինտերնետային կայք էջում՝ www.armswissbank.am հասցեով:

Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները կարող են դիմել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ հետևյալ հեռախոսահամարներով՝ (37460) 757001, (37411) 757001:

Նախկինում կատարված թողարկումների վերաբերյալ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն նախկինում իրականացրել է 6 թողարկում:

2015թ-ին կատարված թողարկումները տեղաբաշխել է 3 տրանշի 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական արժեքով պարտատոմսեր՝ աղյուսակ 1-ում նշված պայմաններով

ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Թողարկման արժույթ` ԱՄՆ դոլար

Թողարկման ծավալ` SWISB1 – 2,000,000, SWISB2 – 3,000,000, SWISB3 – 5,000,000:

Ժամկետայնություն` SWISB1 -3 տարի, SWISB2 – 4 տարի 5 տարի

Արժեկտորանային եկամտաբերություն` SWISB1 -7.50 %, SWISB2 – 8.00 %, SWISB3 – 8.50 %

Մարման ժամկետ` SWISB1 -16.04.2018, SWISB2 – 16.04.2019, SWISB3 – 27.04.2020

Ավնանական արժեք` SWISB1 -1,000, SWISB2 – 1,000, SWISB3 – 1,000

2017 թվականին իրականացրել է պարտատոմսերի տեղաբաշխման երկրորդ հաջող ծրագիրը, որի ընթացքում Բանկը տեղաբաշխել է ևս 3 տրանշի պարտատոմսեր՝ աղյուսակ 2-ում նշված պայմաններով:

ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ SWISB4 SWISB5 SWISB6

Թողարկման արժույթ` SWISB4 – ԱՄՆ դոլար,  SWISB5 – Եվրո, SWISB6 – ՀՀ դրամ

Թողարկման ծավալ` SWISB4 – 10,000,000,  SWISB5 – 10,000,000 SWISB6 – 2,000,000,000

Ժամկետայնություն` SWISB4 – 7 տարի,  SWISB5 – 5 տարի SWISB6 – 4 տարի

Արժեկտորանային եկամտաբերություն` SWISB4 – 6.75%,  SWISB5 – 5.00%, SWISB6 – 12.75%

Մարման ժամկետ` SWISB4 – 15.06.2024,  SWISB5 – 15.06.2023, SWISB6 – 15.06.2021

Ավնանական արժեք` SWISB4 – 100,  SWISB5 – 100,  SWISB6 – 50,000

Բանկի նախկինում թողարկված բոլոր պատրատոմսերը ցուցակված են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայում: Պարտատոմսերի իրացվելիության բավարար մակարդակ ապահովելու նպատակով Բանկն օգտվում է շուկա ստեղծողի ծառայություններից, ինչը հնարավորություն է տալիս ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայում յուրաքանչյուր առևտրային նստաշրջանի ընթացքում ապահովել պարտատոմսերի երկկողմանի գնանշումներ, այսինքն՝ շուկա ստեղծող կազմակերպության կողմից օրական ֆոնդային բորսայի առևտրային համակարգում տեղադրում են միաժամանակ պարտատոմսերի գնման և վաճառքի հայտեր՝ նվազագույնը թողարկման ծավալի 0.5%-ի չափով՝ միևնույն առևտրային նստաշրջանի ընթացքում առնվազն կրկնակի անգամ հայտերի տեղադրմամբ:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91