Տնտեսական

USD BUY - 368.50+0.00 USD SELL - 371.00+0.00
EUR BUY - 429.00+0.00 EUR SELL - 435.00+0.00
OIL:  BRENT - 109.12-0.07 WTI - 102.71+0.20
COMEX:  GOLD - 4581.20-1.05 SILVER - 74.90-1.38
COMEX:  PLATINUM - 1976.90-1.19
LME:  ALUMINIUM - 3522.00+0.00 COPPER - 12996.50+0.00
LME:  NICKEL - 19365.00+0.00 TIN - 49423.00+0.00
LME:  LEAD - 1949.00+0.00 ZINC - 3344.50+0.00
FOREX:  USD/JPY - 156.89-0.08 EUR/GBP - 1.1724+0.06
FOREX:  EUR/USD - 1.1724+0.06 GBP/USD - 1.3573+0.01
STOCKS RUS:  RTSI - 1119.49+0.00
STOCKS US: DOW JONES - 49499.27-0.31 NASDAQ - 25114.44+0.89
STOCKS US: S&P 500 - 7230.12+0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 59284.92-1.06 TOPIX - 3727.21-1.19
STOCKS CHINA:  HANG SENG - 25776.53-1.28 SSEC - 4112.16+0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10363.93-0.14 CAC40 - 8114.84+0.00
STOCKS EUR:  DAX - 24292.38+0.00
30/04/2026  CBA:  USD - 370.78-0.41 GBP - 501.41-0.03
30/04/2026  CBA:  EURO - 434.41-0.14
30/04/2026  CBA:  GOLD - 53907-571 SILVER - 867.48-5.97
2018թ. հունվար-ապրիլին Հայաստանում արտահանումն աճել է 25.5%-ով
23/05/2018 10:02
Կիսվել

2018թ. հունվար-ապրիլին Հայաստանում արտահանումն աճել է 25.5%-ով

2018թ. առաջին չորս ամսում Հայաստանի և գործընկեր-երկրների միջև առևտրային գործառնությունների ընդհանուր ծավալը կազմել է 2.222 մլրդ ԱՄՆ դոլար: 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 31.2%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գործընկեր-երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 0.6928 մլրդ ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2018թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանն արտահանել է 0.7645 մլրդ ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 1.4573 մլրդ ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է ինչպես արտահանումն, այնպես էլ ներմուծումը: Արտահանման ոլորտում տարեկան աճը կազմել է մոտ 25.5%, իսկ ներմուծման ոլորտում՝ 34.3%:

Նշենք նաև, որ 2017 թվականին մեր երկիրն արտաքին աշխարհի հետ իրականացրել է 6.4256 մլրդ դոլարի առևտուր: 2016 թվականի համեմատ ցուցանիշն աճել է 26.9%-ով:

30/04/2026
դրամ
Դոլար (USD)
370.78
-0.41
Եվրո (EUR)
434.41
-0.14
Ռուբլի (RUR)
4.9378
-0.0088
Լարի (GEL)
137.88
-0.19
53907
-571
Արծաթ
867.48
-5.97