Թուրքիան շարունակում է գրավել ռուս զբոսաշրջիկներին
Ապրիլ ամսին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած Թուրքիա մեկնող ռուս զբոսաշրջիկների թվի 60% աճ է գրանցվել, այդ մասին РБК-ի հաղորդմամբ՝ հայտնում են Թուրիքայի մշակույթի և տուրիզմի նախարարությունից։
Նշենք, որ ռուս զբոսաշրջիկների համար Թուրքիայի գրավչությունն օրեցօր աճում է։ Օրինակ՝ 2018 թվականի առաջին եռամսյակում ցուցանիշը եղել է 231 հազար 600 մարդ, ինչը 68%-ով ավել է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած։
Տեղեկացնենք, որ Թուրքիան համարվում է առաջատար հանգստի համար նախատեսված ուղղություն ռուս տուրիստների համար: