Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ԻՆՉՊԵՍ ԿԾԱԽՍՎԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏՐԱՄԱԴՐԱԾ 500 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԸ
29/05/2009 22:04
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ԻՆՉՊԵՍ ԿԾԱԽՍՎԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏՐԱՄԱԴՐԱԾ 500 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԸ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացրել են, որ այսօր` մայիսի 29-ին, տեղի ունեցած նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ասել է. «Հիմնական հարցը, որ հետաքրքրում է մեր քաղաքացիներին, պատգամավորներին, այն է, թե ինչպես ենք ծախսելու այս 500 մլն դոլարը։ Մի մասը մենք ծախսելու ենք բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար, մասնավորապես, աղետի գոտում շուրջ 24 մլրդ դրամի վերականգնողական աշխատանք ենք իրականացնելու, շուրջ 15 մլրդ դրամ ՓՄՁ ՁԱԿ-ին ենք տրամադրելու։ Այս միջոցներից վարկեր ենք տրամադրելու համակարգաստեղծ գործարաններին, եթե դրանք կունենան ժամանակավոր դժվարություններ` պայմանավորված համաշխարհային ճգնաժամով, ձեւավորելու ենք կայունացման հիմնադրամ ԿԲ-ում։ Այդ միջոցների մի մասը պլանավորում ենք օգտագործել 2010թ. բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար, իսկ մյուս մասը ուղղելու ենք հակաճգնաժամային միջոցառումներին։ Սա ընդհանուր առմամբ բարձրացնում է մեր մակրոտնտեսական ֆինանսական կայունությունը եւ, բնականաբար, ավելի բարենպաստ միջավայր ստեղծում դրական սպասումներ ձեւավորելու համար։ Երեքշաբթի օրը կունենանք ԱԺ-ի արտահերթ նիստ եւ կփորձենք մեր ԱԺ գործընկերներին ներկայացնել այս նախագծերի անհրաժեշտությունը եւ դրանից հետո կստանանք 500 մլն դոլարը։ Սրանք ազատ միջոցներ են, եւ դրանք ծախսելու որեւիցե նախապայման չկա, այս գումարները ուղղելու ենք հակաճգնաժամային միջոցառումներ իրականացնելու նպատակին»։

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98