
Նիկոլ Փաշինյանը կոչ է արել բոյկոտել արհեստական թանկացումներ առաջացնող թալանչիներին և կոռուպցիոներին
«Նրանք ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, շատ արագ իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը:
Բոյկոտեք թալանչիներին եւ կոռուպցիոներին», – ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետը:
Հիշեցնենք, որ շատ խոշոր առևտրային ցանցեր հայտարարել էին, որ ԱԱՀ դաշտ անցնելու դեպքում մթերքները զգալիորեն կթանկանան։ Վարչապետի խոսքը հավանաբար նրանց է ուղղված։