Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Բիզնես Արմենիայի աջակցությամբ հայկական «Հալեպը» տարածվում է աշխարհում
05/06/2018 14:23
Կիսվել

Բիզնես Արմենիայի աջակցությամբ հայկական «Հալեպը» տարածվում է աշխարհում

Բիզնես Արմենիայի աջակցությամբ «Շառոյան-Սարյան» ընկերությունը ներմուծողից դարձել է արտահանող՝ իր «Հալեպ» ապրանքանիշի քաղցրավենիքներն ու համեմունքները մատակարարելով աշխարհի մի քանի շուկաներ։ Այդ մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ DFA կայքից։

«Հալեպն» արտահանման առաջին պատվերն ստացել է 2017-ին՝ Բիզնես Արմենիայի աջակցությամբ մասնակցելով Աստանայի «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովին։ Իսկ 2018 թ. փետրվարին Ժնևում կազմակերպված գործարար համաժողովի արդյունքում արտահանման պայմանագիր է կնքել ֆրանսիական գործընկեր կազմակերպության հետ, շվեյցարական գործընկերոջ հետ բանակցություններն ընթացքի մեջ են։

ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի գրանցման գործակալությունում (FDA) գրանցվելուց և Արտոնյալ առևտրային ռեժիմից (GSP) օգտվելու իրավունք ստանալուց հետո կանոնավոր արտահանումներ է սկսել դեպի Միացյալ Նահանգներ։

«Ընկերությունը նաև գրանցվել է ԵՄ GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակում այս տարվա հունվարից գործարկված՝ ապրանքների ծագման ինքնահավաստագրման (REX) էլեկտրոնային համակարգում, որին նույնպես աջակցել ենք և ակնկալում ենք, որ հաջողությամբ կօգտվի պարզեցված եղանակով մինչև 6000 եվրո արժողությամբ ապրանքների արտահանման արտոնյալ ռեժիմից»,-նշել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

«Շատ կարևոր էր արտահանման հնարավորություն ստանալը և միջազգային շուկա դուրս գալը։ Հիմա «Հալեպ» ապրանքանիշով Հայաստանում արտադրված փախլավա, լոխում, նուգա, արևելյան այլ քաղցրավենիքներ, հայկական համեմունքներ ենք արտահանում արդեն 5 երկրներ, ինչը մեզ զարգանալու մեծ հնարավորություն է տալիս»,— նշել է «Շառոյան-Սարյան» ընկերության հիմնադիր տնօրեն Գևորգ Սարյանը։

«Արտահանման պատվերների, բարձր որակի, աշխատանքի գրագետ կազմակերպման արդյունքում «Հալեպ» խանութների ցանցը նաև ընդլայնվում է, ներկայում խանութներ ունի Երևանում, Վանաձորում, Գյումրիում, նախատեսվում է՝ Արցախում»,- նշել է Բիզնես Արմենիայի Արտահանման աջակցության բաժնի ղեկավար Անահիտ Մկրտչյանը։

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25