Այլ Լուրեր

USD BUY - 394.00+0.00 USD SELL - 399.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00+0.00
OIL:  BRENT - 74.17+1.15 WTI - 70.26+0.82
COMEX:  GOLD - 2636.50-0.61 SILVER - 29.98-1.54
COMEX:  PLATINUM - 935.90-3.15
LME:  ALUMINIUM - 2565.00+0.00 COPPER - 8950.50+0.00
LME:  NICKEL - 15477.00+0.00 TIN - 28818.00+0.00
LME:  LEAD - 1984.00+0.00 ZINC - 3049.00+0.00
FOREX:  USD/JPY - 157.82+0.11 EUR/GBP - 1.0427+0.15
FOREX:  EUR/USD - 1.0427+0.15 GBP/USD - 1.2579+0.46
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42992.21-0.77 NASDAQ - 19722.03-1.49
STOCKS US: S&P 500 - 5970.84-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 40281.16+1.80 TOPIX - 2801.68+1.26
STOCKS CHINA:  HANG SENG - 20092.10-0.03 SSEC - 3401.96+0.11
STOCKS EUR:  FTSE100 - 8149.78+0.16 CAC40 - 7355.37+1.00
STOCKS EUR:  DAX - 19984.32+0.68
27/12/2024  CBA:  USD - 396.48+0.30 GBP - 496.79+0.30
27/12/2024  CBA:  EURO - 413.13+1.06
27/12/2024  CBA:  GOLD - 33318.44+25.21 SILVER - 375.79+0.29
Բուռն քննարկումներ ԱԺ-ում՝ 2 մլրդ դրամի չարաշահումներ Հանրային հեռուստաընկերությունում
05/06/2018 19:39
Կիսվել

Բուռն քննարկումներ ԱԺ-ում՝ 2 մլրդ դրամի չարաշահումներ Հանրային հեռուստաընկերությունում

Հանրային հեռուստաընկերության կողմից 2 միլիարդ դրամի չարաշահումների մասին մամուլում առկա հրապարակումներն Ազգային ժողովում բուռն քննարկումների  առիթ դարձան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խորհրդարանում ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարողական հաշվետվության քննարկման ընթացքում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին հարց ուղղեց Հանրային հեռուստաընկերության կողմից 2 միլիարդ դրամի չափով չարաշահումների մասին հրապարակումների վերաբերյալ:

«Ես խնդրում եմ մանրամասնել, թե ինչ շեղումների մասին է խոսքը, և հստակ նշել, թե որտե՞ղ են այդ գումարները ծախսվել: Եթե այդպիսի շեղումներ են եղել, , արդյոք սա չի խոսո՞ւմ կառավարման մոդելի ճգնաժամի կամ կադրային սխալ քաղաքականության մասին»,- հարցրեց Տոնոյանը:

Հարցին նախ պատասխանեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նա նշեց, որ չի կարծում, թե չարաշահումներ են եղել՝ ընդգծելով, որ խոսքն ընթացակարգային խախտումների մասին է: «Խոսքն ընթացակարգային շեղումների մասին է և միայն մոտ 180 մլն դրամի մասին է խոսքը, որը վերականգնման ենթակա գումար է եղել ու դա վերականգնվել է։ Իսկ մնացածը սահմանված ընթացակարգերին անհամապատասխան արձանագրումներ են եղել, և դրանք այժմ շտկվել են»,- ասաց Ջանջուղազյանը:

Այնուհետև թեմային անդրադարձավ Հանրային հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը: Նա իր հերթին պարզաբանեց, որ խնդիրները եղել են տեխնիկական ու հաշվետվությունների տողերի սխալ ձևակերպումների հետևանքով ծագել են հարցեր։ «Տեղի է ունեցել հետևյալը՝ այս տարվա կտրվածքով անհրաժեշտ է եղել գնել ընդունենք 5 տեսախցիկ, սակայն ընթացքում պարզվել է, որ վնասվել է ձայնային ստուդիայի վահանակը, սակայն մենք լուծումը գտել ենք ու գնել ենք երկու տեսախցիկ, և մեկ վահանակ, որպեսզի հատկացվող գումարը չգերազանցվի։ Պնդում եմ՝ գումարի վատնում, շեղում, չարաշահում տեղի չի ունեցել։ Տեղի է ունեցել բյուջեի տողերի ձևակերպումների տարբերություն, բայց հետագայում մեզ ասվել է, որ նման փոփոխություն անելու դեպքում պետք է դիմեինք ֆինանսների նախարարություն»,- ներկայացրեց Մարգարիտա Գրիգորյանը։

Նա ընդգծեց, որ Հանրային հեռուստառադիոընկերության ղեկավար մարմինը Հանրային հեռուստառադիո ընկերության խորհուրդն է և ցանկացած նման փոփոխության դեպքում իրենք դիմել են խորհրդին ու ստացել թույլտվություն։

Գրիգորյանի խոսքով, Հանրային հեռուստաընկերությունը գտնվում է 60-ականներին կառուցված շենքում, որտեղ պարբերաբար շինարարություն կատարելու անհրաժեշտություն առաջանում է և հրապարակված 2 միլիարդ դրամը հիմնականում ծախսվել է ընթացիկ խնդիրների լուծման վրա։

«Ես հասկանում եմ, որ 2 մլրդ դրամը հնչեղ թիվ է, ես հասկանում եմ, որ դա կարող է համարվել սխալ մենեջմենթի արդյունք, բայց, ես չեմ համաձայնի նման դիրքորոշումների հետ, քանի որ այդ մենեջմենթը Հանրային հեռուստաընկերությունում իրականացրել է շենք-շինությունների պահպանման ահռելի ծավալի աշխատանք, տեխնիկա է ձեռքբերել ու հաղորդացանցն է թարմացրել»,- ավելացրեց Հանրային հեռուստաընկերության տնօրենը:

Այնուհետև խնդրին անդրադարձավ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, ով իր հարցերն ուղղելուց առաջ նախ դիմեց ՀՀ ֆինանսների նախարարին և անհասկանալի համարեց, թե ինչու է այս կարևոր հարցում ֆինանսների նախարարը փաստաբանի դեր ստանձնել: Դրան ի պատասխան՝ ՀՀ ֆինանսների նախարարն ասաց, որ փաստաբանի դեր չի ստանձնել, ընդամենը ներկայացրել է ֆինանսների նախարարության իրականացրած ստուգումների արդյունքները:

Նույն հարցը Ջաղինյանին ուղղեցին նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը, Վահե Էնֆիաջյանը, իսկ նույն խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը հարց ուղղելու փոխարեն ելույթ ունեցավ ու կրկին անդրադարձավ նույն խնդրին՝ շեշտելով, որ հարցը հանրային լայն հետաքրքրություն է ներկայացնում և պետք է դրա շուրջ բաց քննարկումներ ծավալվեն: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ կարծիք հայտնեց, որ Հանրային հեռուստաընկերությունում ստուգումներն արել են նախկին իշխանությունները՝ նշելով, որ եթե հիմա ևս մեկ ստուգում անցկացվի, կպարզվի, որ նախկին ստուգումներն այնքան էլ ճիշտ չեն եղել:

Քննարկումն արդեն վերածվում էր երկխոսության, ինչը ստիպեց նիստը նախագահող, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին ընդհատել կողմերին: Նա կոչ արեց մնալ կանոնակարգի սահմաններում և հարցուպատասխանի ձևաչափը երկխոսության չվերածել:

27/12/2024
դրամ
Դոլար (USD)
396.48
+0.30
Եվրո (EUR)
413.13
+1.06
Ռուբլի (RUR)
3.76
-0.22
Լարի (GEL)
142.11
+0.36
33318.44
+25.21
Արծաթ
375.79
+0.29