Հայկ Հարությունյանն ազատվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ իր դիմումի համաձայն Հայկ Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Հայկ Արզումանի Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է վարչապետի որոշման մեջ:
Հայկ Հարությունյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ էր 2014 թ. օգոստոսի 5-ից: