ՆԱՎԹԻ ՕՊՏԻՄԱԼ ԳԻՆԸ ՊԵՏՔ Է ՍԱՀՄԱՆՎԻ 60-70 ԴՈԼԱՐ ՄԵԿ ԲԱՐԵԼԻ ԴԻՄԱՑ
Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն ամփոփել է Հռոմում կայացած «Մեծ ությակ»-ի երկրների էներգետիկայի նախարարների հանդիպման արդյունքները և նշել, որ նավթ արտահանող և ներմուծող երկրները համաձայնության են եկել, որ նավթի օպտիմալ գինը պետք է սահմանվի 60-70 դոլար մեկ բարելի դիմաց: Նա նաև նշել է, որ նավթի ցածր գների սահմանման արդյունքում նավթային ոլորտում կրճատվում է ներդրումների ընդհանուր ծավալը, շուկայում գրանցվում է նավթամթերքի առաջարկի անկում, ինչի արդյունքում էլ վնասներ են կրում ինչպես արտահանող, այնպես էլ ներմուծող երկրները: