
Ժամանակ․ ՊԵԿ են վերադառնում նախկինում կոռումպացվածի համբավ ունեցող աշխատակիցները
«ՊԵԿ-ից ստացվող տեղեկությունները մեզ հանգեցնում են այն եզրահանգման, որ այնտեղ ոչ թե հեղափոխություն, այլ հակահեղափոխություն է եղել: Համակարգ են վերադառնում նախկինում ռիսկային և կոռումպացվածի համբավ ունեցող աշխատակիցները: 2017թ. հունիսին ՊԵԿ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում տեղի ունեցավ աշխատակիցների մոտ 40 տոկոսի կրճատում:
Հիմք ընդունելով ՊԵԿ-ի ներքին անվտանգության վարչությունում առկա ինֆորմացիան՝ աշխատանքից ազատվեցին վարչությունների և բաժնի պետեր, ինչպես նաև շարքային աշխատակիցներ: Հիմա նրանք հերթով վերականգնվում են ՊԵԿ-ում, որովհետև երկրում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն», – գրում է «Ժամանակ» թերթը։