Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 418.50-0.50 EUR SELL - 424.50-1.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+0.00 TOPIX - 4100.61+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25652.82-1.10 SSEC - 3934.09-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
11/08/2026  CBA:  USD - 366.07+0.19 GBP - 494.08+0.07
11/08/2026  CBA:  EURO - 422.23-0.58
11/08/2026  CBA:  GOLD - 50896-104 SILVER - 752.48-4.14
ՓՄՁ-ները 2017 թ․-ին ապահովել են 246,702 աշխատատեղ․ ամենամյա վերլուծություն
25/06/2018 15:24
Կիսվել

ՓՄՁ-ները 2017 թ․-ին ապահովել են 246,702 աշխատատեղ․ ամենամյա վերլուծություն

«ՓՄՁ-ների դերը Հայաստանի տնտեսության մեջ 2017» ամենամյա վերլուծությունը իրականացվում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ֆինանսավորվող Գործարարության Աջակցման Գրասենյակի կողմից: Վերլուծությունն անդրադարձել է ՓՄՁ-ներին դերին հարկային համակարգում, նրանց շրջանառությանը և դերին աշխատաշուկայում, աշխարհագրական, ոլորտային, ըստ հարկային ռեժիմների տեղաբաշխմանը։    

Վերլուծության նպատակներից ելնելով՝ սահմանվում են ակտիվ հարկ վճարող ՓՄՁ-ներ, որպես հարկատուներ, որոնք նախորդ երկու եռամսյակներում հարկային մարմիններին ներկայացրել են հաշվետվություններ: Այսպես, 2017թ. Ակտիվ հարկ վճարող են հանդիսանում գրանցված հարկ վճարողներից ընդամենը 59.2%-ը, կամ 106.596 ընկերություն (5593-ով ավելին նախորդ տարվա համեմատ)։ ՓՄՁ-ները կազմում են ընդհանուր ակտիվ հարկ վճարողների 77% -ը՝ 82.209 կազմակերպություն։

 2017 թ․ ՓՄՁ-ների շրջանառությունը աճել է 14.2%-ով՝ կազմելով 1920.3 մլրդ դրամ (14.2% աճ) կամ ՀՆԱ-ի 34.4%-ը: ՓՄՁ-ներն ապահովել են 246,702 աշխատատեղ (8391-ով ավել աշխատատատեղ անցյալ տարվա հետ համեմատ), ինչը տվյալ տարվա համար կազմում է ընդհանուր աշխատատեղերի (չհաշված պետական մարմիններում առկա աշխատատեղերը) 30,3%-ը։

Հայաստանում ՓՄՁ-ների կառուցվածքը և աշխարհագրությունը շարունակում է մնալ ոչ դիվերսիֆիկացված։ ՓՄՁ-ների գործունեության հիմնական ոլորտը մանրածախ և մեծածախ առևտուրն է՝ 57% մասնաբաժնով, մինչդեռ ծառայությունների մասնաբաժինը աճել է 17%-ից 21%: Առևտրի ոլորտում գրանցված ՓՄՁ-ների թիվը 2017 թ.-ին կազմել է 46.954 (1311-ով ավելին), որոնց 95%-ը միկրո ձեռնարկություններ են: 2017 թ․ գյուղատնտեսության ոլորտում գործող ՓՄՁ-ների քանակը աճել է 84.8%-ով,փոխադրումների և պահեստային տնտեսության ոլորտներում՝ 67.7%-ով, մշակույթի, զվարճությունների և հանգիստի ոլորտներում՝ 22.3%-ով։ ՓՄՁ-ների մեծամասնությունը՝ 52,8%-ը, գտնվում է Երևանում և հիմնականում հետևյալ մարզերին հարակից շրջաններում՝ Կոտայք ` 8%, Արարատ` 5.3%, Արմավիր` 6.8%։

ՏՏ սկսնակ ընկերություների, ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների և սահմանամերձ գոտիներում գործող բիզնեսների թիվը, որոնք գործում են արտոնյալ օրենսդրական կարգավորումների պայմաններում, 2017 թ.-ին կազմել է 2536, վերջիններիս նկատմամբ կիրառվում է մասնակի հարկազատում: 2017 թվականին սահմանամերձ գոտիներում գործող ՓՄՁ-ների քանակը ավելացել է 11%-ով, հավատարմագրված սկսնակ ՏՏ ընկերությունների քանակը 111%-ով, ընտանեկան ձեռնարկությունների քանակը 74.5%-ով։

ՓՄՁ-ների 66% -ը, կամ 54.331-ը շրջանառության հարկ վճարող են։ 2017 թվականին շրջանառության հարկի եկամուտները աճել են 18% -ով (կամ 2,8 մլրդ դրամով): ՓՄՁ-ների կողմից վճարված հարկերը 2016-ի համեմատ կրճատվել են 2.3%-ով (կամ 4,9 մլրդ դրամով) և կազմել 209,4 մլրդ դրամ: Գործող ՓՄՁ-ների քանակն ավելացել է 5046-ով, կամ 6.5%-ով, ինչը վերջին հինգ տարիների ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է։ ՓՄՁ-ների հարկային վճարումները նվազել են ընդհանուր հարկային եկամուտներում, կազմելով 16,7%, ի տարբերություն 2016 թ. 19.8%-ի:

11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
50896
-104
Արծաթ
752.48
-4.14