
Ալեքսիս Օհանյանը Հայաստանում է. լուսանկարներ
Հայազգի հայտնի գործարար, Reddit ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Հայաստանում է։ Նա ինստագրամյան իր էջում երեկ և այսօր հրապարակել է հայաստանյան լուսանկարներ։
Հիշեցնենք, որ Վիրջինիայի համալսարանի ուսանողներ Սթիվ Հոֆմանը և Ալեքսիս Օհանյանը 2005 թվականին հիմնեցին Reddit ընկերությունը։
Նշենք նաև, որ Ալեքսիս Օհանյանն ամերիկացի պրոֆեսիոնալ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինն է, իսկ 2017 թվականին ծնվել է նրանց առաջնեկը։
Ա․ Օհանյանը հաճախակի է այցելում հայրենիք և ակտիվորեն հետևում է հայաստանյան զարգացումներին։