ՌՈՒՍԱԿԱՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 02/06/09
Երեկ` հունիսի 1-ին, ռուսական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով հիմնական ինդեքսներն աճել են ավելի քան 7%-ով և հասել 2008թ. սեպտեմբեր ամսում գրանցված մակարդակին: RTSI (РТС) ինդեքսն աճել է 7.34%-ով և կազմել 1167.42 կետ, իսկ MICEX (ММВБ) ինդեքսն աճել է 7.37%-ով և կազմել 1206.20 կետ: Ինդեքսների աճը պայմանավորված է համաշխարհային շուկայում նավթի գների շարունակական աճով, նաև ԱՄՆ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների դրական միտումներով: Առևտրային շրջանների արդյունքնեով ռուսական Խնայբանկի (Сбербанк) արժեթղթերի գներն աճել են 17.56%-ով, ՎՏԲ (ВТБ) բանկի արժեթղթերի գներն ապահովել են 8.97% աճ, իսկ «Գազպրոմ» ("Газпром") և«Լուկօյլ» (ЛУКОЙЛ) ընկերությունների արժեթղթերի գներն աճել են համապատասխանաբար 7.52%-ով և 6.94%-ով: