Պաշտոնական

USD BUY - 385.50+0.00 USD SELL - 388.50+0.00
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 422.00-1.50
OIL:  BRENT - 74.54+0.17 WTI - 70.86+0.37
COMEX:  GOLD - 2725.10+1.24 SILVER - 32.18+1.42
COMEX:  PLATINUM - 1009.50-0.25
LME:  ALUMINIUM - 2584.00-0.39 COPPER - 9558.50-1.05
LME:  NICKEL - 17279.00-2.21 TIN - 32150.00-0.91
LME:  LEAD - 2084.00+0.92 ZINC - 3052.50-0.97
FOREX:  USD/JPY - 149.96+0.29 EUR/GBP - 1.0837-0.16
FOREX:  EUR/USD - 1.0837-0.16 GBP/USD - 1.3017+0.25
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43239.05+0.37 NASDAQ - 18373.61+0.04
STOCKS US: S&P 500 - 5841.47-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38911.19-0.69 TOPIX - 2687.83-0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 20079.10-1.02 SSEC - 3169.38-1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8385.13+0.67 CAC40 - 7583.73+1.22
STOCKS EUR:  DAX - 19583.39+0.77
17/10/2024  CBA:  USD - 387.47+0.19 GBP - 504.02-0.06
17/10/2024  CBA:  EURO - 420.95-0.80
17/10/2024  CBA:  GOLD - 33326.79+342.57 SILVER - 396.08+8.10
ՀՀ տարբեր տարածաշրջանների ճանապարհահատվածներում հիմնանորոգման աշխատանքների ակտիվ ընթացք է
23/07/2018 18:08
Կիսվել

ՀՀ տարբեր տարածաշրջանների ճանապարհահատվածներում հիմնանորոգման աշխատանքների ակտիվ ընթացք է

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մի շարք հատվածներում հիմնանորոգման աշխատանքների ակտիվ ընթացք է։

ՀՀ վարչապետի հանձնարարության շրջանակներում, այն է՝ Հայաստանում բարձր որակով ճանապարհներ կառուցելու անհրաժեշտությունը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն անակնկալ շրջայցեր է կատարում հիմնանորոգվող ճանապարհահատվածներ:

Նախարարի հերթական այցը Սևանի, Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջանների հիմնանորոգվող ճանապարհահատվածներում էր։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ  նախարարության լրատվական ծառայությունից։

Երևան-Սևան մայրուղում (Մ-4) հունիսի 2-ին մեկնարկած աշխատանքները մոտենում են ավարտին։ Շինաշխատանքներն իրականացնող «Ա.Ա.Բ. պրոեկտ» ընկերության աշխատակիցները, նախարարին ներկայացնելով աշխատանքների ընթացքը, նշեցին, որ նախատեսված 15.8 կմ երկարությամբ ճանապարհահատվածում ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են։ Պայմանագրի շրջանակներում առաջացած խնայողության հաշվին իրականացվել է ճանապարհի ևս 1կմ-ի հիմնանորոգում։ Այժմ ընթանում են ճանապարհի գծանշման և կահավորման մյուս աշխատանքները:

Նախարարը շինարարներին որոշակի դիտողություններ արեց ու ցուցումներ տվեց։ Հանձնարարեց հնարավորության սահմաններում, խնայողությունների հաշվին լրացուցիչ աշխատանքներ կատարել նաև ճանապարհի բաժանարար գոտում։

Կատարված աշխատանքների որակն ստուգելու նպատակով հիմնանորոգված ճանապարհի մի քանի հատվածներից «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայի աշխատակիցները փորձանմուշներ վերցրին, որոնց ուսումնասիրությունից հետո՝ մի քանի օրվա ընթացքում, կտրվի կատարված աշխատանքների որակական գնահատականը։

Սահմանված չափորոշիչներին չհամապատասխանելու դեպքում շինարարն իր միջոցներով կշտկի թերությունները, որից հետո ևս 3 տարի ճանապարհահատվածը կգտնվի երաշխիքային սպասարկման ժամկետի մեջ։

Տավուշի մարզի Ոսկեպար-Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհի 18.3 կմ ընդհանուր երկարությամբ 3 առանձին հատվածներում (8.04կմ, 4.168կմ, 6.1կմ) ևս հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում:

«Վառմաշ» ՍՊ ընկերության տնօրեն Կարեն Աֆոյանը նախարարին ներկայացրեց աշխատանքների ընթացքը։ Ճանապարհի 8.04 կմ հատվածում ավարտվել է սառը վերամշակման եղանակով հիմքի տեղադրումը: Ընթացքի մեջ են ներքին շերտի ասֆալտապատման աշխատանքները, որից 7կմ-ում այն արդեն արված է:

4.168 կմ հատվածում հիմք է տեղադրվում:

Հաջորդ՝ 6.1 կմ հատվածում ավարտվել են կողնակների մաքրման աշխատանքները։ Նախարարին ներկայացվեցին նաև ինտենսիվ երթևեկության պայմաններում աշխատանքների ընթացքում առաջացած դժվարությունները։ Քննարկվեցին ճանապարհը ժամանակ առ ժամանակ փակելու հնարավորությունները։

Այս տեղամասում ևս ճանապարհի տարբեր հատվածներից՝ և´ հիմքից, և´ ասֆալտբետոնե փռվածքից, փորձանմուշներ վերցվեցին։ Ստուգվեց նաև ասֆալտի ջերմաստիճանի համապատասխանությունը։

Աշոտ Հակոբյանն ընդգծեց, որ պետք է բացառել Հայաստանում անորակ ճանապարհների կառուցումը, և եթե լինեն ընկերություններ, որոնք կառուցվող ճանապարհների որակի հաշվին կփորձեն տնտեսումներ անել, պատասխանատվություն կկրեն օրենքի ամբողջ խստությամբ։

17/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.47
+0.19
Եվրո (EUR)
420.95
-0.80
Ռուբլի (RUR)
4.00
+0.01
Լարի (GEL)
142.73
+0.51
33326.79
+342.57
Արծաթ
396.08
+8.10