ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – AMGT39023104 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ 2009թ. հունիսի 2-ին կայացած պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39023104 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդին ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 2 447 000 000 դրամ, այդ թվում` դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների ծավալը` 2 431 000 000 դրամ, իսկ դիլերների կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 16 000 000 դրամ: Գանձապետական պահառուի կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկություններ չեն եղել: Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 000 000 000 դրամ:
Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը կազմել է 11.0800%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 11.0130%:
Աճուրդին մասնակցել են 12 դիլեր: