Beelinе. ֆիքսված հեռախոսակապի և Hi-Line ինտերնետի հետ կապված խնդիրները կարգավորված են
Beelinе-ը կփոխհատուցի հուլիսի 23-ին և 24-ին ֆիքսված հեռախոսակապի և Hi-Line ինտերնետ հասանելիության հետ խնդիրներ ունեցող բաժանորդներին։ Այս մասին ընկերությունը հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում։
«Հարգելի հաճախորդներ,
Հուլիսի 23-ին և 24-ին որոշ բաժանորդներ խնդիրներ են ունեցել ֆիքսված հեռախոսակապի և Hi-Line ինտերնետ հասանելիության հետ։
Տվյալ պահին խնդիրը կարգավորված է։ Եվս մեկ անգամ հայցում ենք ձեր ներողամտությունն անհարմարությունների համար։
Beelinе-ը սիրում է իր հաճախորդներին և բոլոր բաժանորդներին, ովքեր ունեցել են այս խնդիրը, հուլիսի 23-ի և 24-ի համար կտրամադրվի փոխհատուցում։ Փոխհատուցումը տրամադրվելու է ավտոմատ կերպով երկու շաբաթվա ընթացքում, և այն ստանալու համար որևէ բան անել հարկավոր չէ»,- ասված է հայտարարության մեջ։