Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Ֆինանսների նախարարությունում մեկնարկել են ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները
27/07/2018 12:14
Կիսվել

Ֆինանսների նախարարությունում մեկնարկել են ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները

ՀՀ ֆինանսների նախարարությունում մեկնարկել են ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները, որոնց մասնակցում են պետական տարբեր մարմինների ներկայացուցիչներ։ Քննարկումները վերաբերում են  ոլորտային հարցերին (ներառյալ բյուջեին ուղղակիորեն չառնչվող՝ պետական մասնակցությամբ ընկերությունները, պետության հիմնադրած  ՊՈԱԿ-ները, ծրագրերի իրականացման գրասենյակները, հիմնադրամները և այլն), որոնց  ընթացքում առանձնացվում են  նաև ՀՀ վարչապետին ներկայացվող  խնդիրները:  Շեշտը դրվում է ծախսերի նպատակային ուղղվածության վրա՝ հանրությանը մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու համար: Բյուջեն պետք է ապահովի ծախսվող միջոցների դիմաց առավելագույն արդյունքի ստացումը՝ կանխելով պետության ֆինանսական միջոցների  ոչ արդյունավետ բաշխումը:

ՀՀ ֆինանսների նախարարի  առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հայտնել է, որ  2019 թվականից ծրագրային բյուջետավորման ձևաչափին անցումը ենթադրում է, որ, ծախսվող ֆինանսական միջոցներից զատ, առավել կարևորվելու  են դրանց  դիմաց ստացվող արդյունքները:

Կ. Բրուտյանն ընդգծել է, որ անկախ ֆինանսական միջոցների չափից՝ պետք է ապահովել բյուջետային ծրագրերի և հանրային կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը,  ինչպես նաև հանրային ռեսուրսների խնայողաբար օգտագործումը՝ մեղմելով  տարատեսակ  ռիսկերը:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98