Պաշտոնական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00-0.50
EUR BUY - 419.00+0.50 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 69220.25+0.74 TOPIX - 4184.11-0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 25453.23+1.34 SSEC - 3982.65+1.41
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
17/08/2026  CBA:  USD - 365.5-0.32 GBP - 495.47+0.55
17/08/2026  CBA:  EURO - 423.61+0.87
17/08/2026  CBA:  GOLD - 51596+163 SILVER - 759.24-4.72
Կսահմանվեն փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար արգելված գոտիները և գետերի ցանկը
23/08/2018 17:16
Կիսվել

Կսահմանվեն փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար արգելված գոտիները և գետերի ցանկը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքի նախագծի ընդունումը կնպաստի ջրաէկոհամակարգի պահպանությանը և հավասարակշռության ապահովմանը: Հիմնավորման համաձայն՝ վերջին տարիներին փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացմանը զուգընթաց փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման ընթացքում առաջացել են էկոլոգիական ու սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում: Փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարությունը էական վնաս է հասցնում բնությանը, իսկ փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացմանը զուգընթաց նկատվում է կենսաբազմազանության կորուստ, վտանգվում են Կարմիր գրքում գրանցված բուսական և կենդանական տեսակները, գետերը ծանրաբեռնվում են դերիվացիոն խողովակներով և հայտնվում ճգնաժամային վիճակում: Ստեղծված բնապահպանական խնդիրները լուծելու, ջրօգտագործման ժամանակ ջրաէկոհամակարգի պահպանությունը և հավասարակշռությունը ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել սահմանել փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար արգելված գոտիները և գետերի ցանկը: Արդյունքում՝ կկանխարգելեն շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների վնասակար ազդեցությունները: Օրինագծով, մասնավորապես, առաջարկվել է ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածը լրացնել նոր մասով, որով ամրագրվել են ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար արգելված գոտիները և, ելնելով բնապահպանական առանձնահատկություններից՝ նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժման հիմքերը:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ընդունված որոշմանը, նշել է, որ այս քննարկումները, մոտեցումները որևէ կերպ չեն կարող մեկնաբանվել որպես տնտեսական գործունեության դեմ ուղղված քայլեր: «Լրջորեն պետք է այս հարցով զբաղվենք. խոսքը ՀՀ ռազմավարական ռեսուրսի մասին է: Անհրաժեշտության դեպքում պետք է նաև իրավապահները զբաղվեն այս խնդրով: Այս պրոցեսը որևէ կերպ չպետք է զուգակցվի սեփականության դեմ վերաբաշխումներով: Անհրաժեշտ է կարգավորել փոքր ՀԷԿ-երի բնականոն գործունեությունը, մշակել բնապահպանական աղետալի իրավիճակի հաղթահարման կոնկրետ ճանապարհային քարտեզ, որպեսզի հստակ ծրագիր ունենանք, թե ինչ ժամկետներում ենք խնդիրները լուծելու: Խորհրդակցություններից մեկի ժամանակ ես անդրադարձա փոքր ՀԷԿ-երի կողմից ջրօգտագործման անոմալիաներին: Այստեղ ոչ թե պետք է սպառնալիքների լեզուն աշխատի, այլ մշակույթ ձևավորվի, որպեսզի մարդիկ հասկանան, որ պետք է հանրային ռեսուրսի օգտագործմանը վերաբերվեն ծայրահեղ պատասխանատու: Պետությունը յուրաքանչյուր օրինական տնտեսական գործունեության շարունակականությունը երաշխավորում է: Սա շատ կարևոր թեմա է և մտնում է կառավարության առաջնահերթությունների շարքի մեջ, որովհետև կարևոր ենք համարում էկո Հայաստանի հայեցակարգի շարունակական իրագործումը»,- ասել է վարչապետը:

 

17/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.5
-0.32
Եվրո (EUR)
423.61
+0.87
Ռուբլի (RUR)
4.3157
-0.0487
Լարի (GEL)
139.88
-0.03
51596
+163
Արծաթ
759.24
-4.72