
Շիրակ օդանավակայանի վերանորոգման համար կներդրվի 1.5 միլիարդ դրամ
«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության կողմից ամբողջությամբ կվերականգնվի Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի կառամատույցը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից, օդանավակայանի կառամատույցը 22.000 քմ է և չի վերանորոգվել 1986 թվականից։
Կառամատույցը կհամապատասպանեցվի բոլոր միջազգային ստանդարտներին և լրացուցիչ խթան կհանդիսանա նոր ավիաընկերությունների ներգրավման համար։ Ընկերությունը վերանորոգման մեջ պատրաստվում է ներդնել շուրջ 1.5 միլիարդ դրամ, որով մինչև 2020 թվականը ամբողջությամբ կվերանորոգվի 17.000քմ տարածք։