Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
Տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Հակոբ Արշակյանն աշխատանքային այցով Թայլանդում է
30/08/2018 17:11
Կիսվել

Տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Հակոբ Արշակյանն աշխատանքային այցով Թայլանդում է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը Թայլանդում մասնակցում է Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UN ESCAP) Ասիա-խաղաղօվկիանոսյան ինֆորմացիոն գերմայրուղու(AP-IS) ղեկավար կոմիտեի երկրորդ նիստին, ինչպես նաև Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների և գիտության, տեխնոլոգիաների և նորարարությունների կոմիտեի երկրորդ նիստին: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

Ինֆորմացիոն գերմայրուղու նախագիծը ենթադրում է օպտիկական ինտերնետային ցանցի ընդլայնում՝ ներառելով Ասիական երկրները, ամբողջական օպտիկամալուխային հուսալի ցանցի կառուցմամբ միացնելով ծովային և ցամաքային օպտիկական ինֆորմացիոն մայրուղիները:

Հակոբ Արշակյանն իր ելույթում կարևորել է տարածաշրջանային նմանատիպ ծրագրերին Հայաստանի ինտեգրումը։ Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր երկրի համար ինֆորմացիոն մայրուղիները նույնքան կարևոր են, որքան էներգետիկ ուղիները։ Իսկ միջազգային ցանցերում Հայաստանի ներգրավվածությունը նաև անվտանգության և բարեկեցության երաշխիք է:

Նախարարի առաջին տեղակալն անդրադարձել է նաև Հայաստանի ՏՏ ոլորտի վերջին ձեռբերումներին, ընդգծել  հայ մասնագետների մեծ ներուժն ու փորձը։

Միջոցառման շրջանակներում տեղի են ունեցել թեմատիկ քննարկումներ, սեմինարներ, կլոր սեղան-քննարկումներ և գործարար հանդիպումներ:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12