Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ՀԴՄ-Ն ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՒՄ
02/06/2009 09:38
Կիսվել

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ՀԴՄ-Ն ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՒՄ

Լավագույն յոթ աշխատանքներն արժանացել են մրցանակների, որոնց հանձնման արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետը, ՊԵԿ նախագահը, ՀՀ ԿԳ նախարարը և այլ պաշտոնատար անձինք:
 
Այսօր ամբողջ հանրապետությունում իրականացվող հարկային բարեփոխումների շրջանակներում առանցքային նշանակություն է տրվում ՀԴՄ-ների ներդրման գործընթացին, ինչը կարող է մեծապես օգնել` լուծել պետության առջև ծառացած շատ սոցիալական խնդիրներ: Երբ քաղաքացին աչալուրջ է և չի մոռանում պահանջել իր ՀԴՄ կտրոնը, այդպիսով վերջինս տեր է կանգնում իր օրինական իրավունքին` միաժամանակ աջակցելով պետությանը նշված պատասխանատու գործում:    
 
Իսկ ինչպե՞ս են այդ ամենն ընկալում ու պատկերացնում փոքրիկ ՀՀ քաղաքացիները: Դա պարզելու համար` նախաձեռնվել էր «Ես օրինական պետության քաղաքացի եմ» թեմայով  հանրապետական մրցույթը, որի նպատակն է եղել` դեռևս վաղ հասակից խրախուսել ՀՀ քաղաքացիներին ` պաշտպանել իրենց իրավունքները` չմոռանալ պահանջել ՀԴՄ կտրոնը: Եվս մեկ կարևոր հանգամանք. մրցույթի միջոցով երեխաներին հնարավորություն է տրվել դրսևորել իրենց նկարչական և ստեղծագործական ունակությունները:
 
«Ես օրինական պետության քաղաքացի եմ» թեմայով  հանրապետական մրցույթը նախաձեռնել է  ՀՀ պետական եկամուտների կոմիտեն`  ՀՀ  կրթության և գիտության նախարարության հետ համատեղ:  Մասնակցել են  5-11-րդ դասարանների աշակերտները` հանրապետության բոլոր մարզերից: Ներկայացված շուրջ 300 նկարներից ժյուրին ընտրել է լավագույններին: Ժյուրիի կազմում ընդգրված են եղել Պետեկամուտների կոմիտեի, Կրթության և գիտության  նախարարության, Գեղագիտության ազգային կենտրոնի մասնագետները:
 
300 աշխատանքից ընտրվել են 90-ը, որոնք էլ ներկայացվել են Գեղագիտության ազգային կենտրոնի մանկական ստեղծագործության թանգարանում կազմակերպված հատուկ ցուցահանդեսում:
 
Ներկայացված աշխատանքները դիտելու նպատակով` այսօր թանգարան էին այցելել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Էկոնոմիկայի և Մշակույթի նախարարները, պաշտոնատար այլ անձինք: Իր հիացմունքը հայտնելով ներկայացված մի շարք աշխատանքների վերաբերյալ` ՀՀ վարչապետը նկատել է, որ դրանք նույնիսկ շատ ավելի հաջողված են և առավել լավ են արտահայտում խնդրի էությունը, քան մինչ այդ վիճակահանության թեմայով պատրաստված գովազդային նյութերը: Ուստի վարչապետը շնորհակալություն է հայտնել մրցույթին մասնակցած երեխաներին նման վառ ստեղծագործություններ ներկայացնելու համար. «Կարծում եմ սա այն դեպքն է, երբ կարևոր է ոչ այնքան մրցույթում հաղթելը, որքան մասնակցությունը»: Թեմայի առնչությամբ անդրադառնալով ՀԴՄ-ների նշանակությանը ստվերի դեմ պայքարի գործում` Տ. Սարգսյանը լրագրողներին հավաստիացրել է, որ դրանց շնորհիվ ներքին շրջանառության ծավալներն աժյմ առավել  ամբողջական են երևում. «Չնայած մակրոտնտեսական ցուցանիշների անկմանը` արձանագրվել է առևտրի ծավալների զգալի աճ, իսկ դրանում էական նշանակություն են ունեցել ՀԴՄ-ները»:
 
Ցոււցահանդեսում ներկայացված աշխատանքներից լավագույնն են ճանաչվել երկուսը: Եվս 5 աշխատանք արժանացել է խրախուսական մրցանակի:       
Խրախուսական մրցանակներ են հանձնվել «լավագույն ծաղրանկար», «լավագույն դպրոց», «թեմատիկայի լավագույն արտահայտություն» և «մրցույթի ամենակրտսեր մասնակից» անվանակարգերում լավագույնը ճանաչված մասնակիցներին:
 
Նկարները դեռևս 10 օր ներկայացված կլինեն Գեղագիտության ազգային կենտրոնի մանկական ստեղծագործության թանգարանում, այնուհետև  դրանք կփակցվեն Պետեկամուտների կոմիտեի կենտրոնական մասնաշենքում և տարածքային հարկային տեսչություններում, որտեղ այցելող հարկ վճարողների համար օրինակ կարող են հանդիսանալ փոքրիկ նկարիչները, որոնք հստակ պատկերել են, թե ինչպես մեր քաղաքացիները պետք է տեր կանգնեն իրենց օրինական իրավունքին` ՀԴՄ կտրոնը պահանջելու միջոցով: Նկարները նաև վառ արտահայտում են ընդհանրապես երեխաների պատկերացումները «ՀԴՄ» երևույթի մասին:
AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69