Հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում մսի արտադրությունն ավելացել է 2.2 %-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 22,902 տոննա միս, ինչը 2.2 %-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Միևնույն ժամանակ երշիկեղենի արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13.3%-ով և կազմել 6,267 տոննա։
Մսի կիսապատրաստուկների արտադրությունը կազմել է 555.5 տոննա, ինչը 34.7%-ով ավելին է նախորդ տարվա ցուցանիշի համեմատությամբ։