
Կոնվերս Բանկն առաջարկում է ավտովարկավորման շահավետ ակցիա
Կոնվերս Բանկը գործարկել է առաջնային ավտոշուկայից ավտոմեքենաների ձեռքբերման ակցիա՝ հաճախորդներին առաջարկելով վարկավորման ավելի շահավետ պայմաններ:
Ավտովարկավորման ակցիայի շրջանակներում Կոնվերս Բանկը հաճախորդներին է առաջարկում առավելագույնը 45 մլն դրամի չափով վարկավորում: Մարման ժամկետը մինչև 84 ամիս է, տարեկան անվանական տոկոսադրույքը՝ սկսած 11, իսկ կանխավճարը՝ սկսած 10 տոկոսից:
Ակցիայի շրջանակներում վարկավորում իրականացվում է հնարավորինս սեղմ ժամկետներում, իսկ առաջնային շուկայից ավտոմեքենայւի ձեռքբերման նպատակով մինչև 15 մլն դրամ վարկավորման դեպքում տրանսպորտային միջոցի ապահովագրություն չի պահանջվում:
Ակցիայի վերջնաժամկետը դեկտեմբերի 28-ն է: