Բիզնես

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Դեկորացիան՝ արվեստ․ Pro Decor-ը 5 տարեկան է
14/09/2018 17:10
Կիսվել

Դեկորացիան՝ արվեստ․ Pro Decor-ը 5 տարեկան է

Շուրջ հինգ տարի է, ինչ Հայաստանում գործում է դեկորացիաների մասնագիտացված Pro Decor ընկերությունը, որը զբաղվում է ինտերիերի, էքստերիերի և միջոցառումների համար դեկորացիաների արտադրությամբ, ինչպես նաև դեկորացիաների միջոցով արտաքին գովազդի, վահանակների, ստենդերի, տաղավարների և մի շարք այլ մոդելների պատրաստմամբ և ձևավորմամբ։

«Բիզնես 24»-ի հետ զրույցում Pro Decor ընկերության հիմնադիր Արա Մանուչարյանը պատմեց, որ դեռևս տարիներ առաջ աշխատում էին տարբեր նախագծերի հետ, պատրաստում էին դեկորացիաներ, սակայն սա չէր բավարարում թիմին և ժամանակի ընթացքում գործունեության շրջանակն ընդլայնվելով՝ 2013 թվականին արդեն հիմնադրվեց Pro Decor ընկերությունը․ «Այդ ժամանակ չունեինք լուրջ հաստոցներ, ամեն ինչ ձեռքով էր արվում, սակայն աշխատանքի արդյունքում արտադրամասն ընդլայնվեց, աշխատողներ ավելացան, արտադրանքի ծավալները մեծացան»։

Դեկորացիան՝ արվեստ․ Pro Decor-ը 5 տարեկան է

Արա Մանուչարյանը նշեց, որ Հայաստանում դեկորացիաների ինստիտուտ չլինելու պատճառով իրենց մասնագետներին հաճախ են ուղարկում արտերկիր վերապատրաստման, որի շնորհիվ ընկերությունը տեղյակ է դեկորացիաների աշխարհում տեղի ունեցող նորամուծություններից, նյութերի օգտագործման մեթոդներից և այլն։

Ընկերությունն իր արտադրանքում օգտագործում է նաև այնպիսի նյութեր, որոնք միայն իրենք են ներմուծում Հայաստան, դրանցից է, օրինակ, ապակեմանրաթելային ծածկույթը, որը հիմնականում օգտագործում են նավաշինության, մեծ դեկորների պատրաստման համար, որոնք դիմացկուն են +50-ից մինչև -50 ջերմաստիճանի դեպքում։

Արտադրանքի համար օգտագործվող նյութերը բազմազան են, հաճախ անհրաժեշտ է, որ դեկորը շարժվի, օրինակ, եթե կենդանի է, շարժի ձեռքերը, քայլի, համալրվի որոշակի լուսային լուծումներով։

Ստեղծարար լուծումները հնարավոր է իրականացնել միայն որակյալ և նորարարական սարքավորումներով, որոնք առկա են Pro Decor ընկերությունում․ «Ունենք եռաչափ մոդելների փորագրման սարքավորում, 2D և 3D մոդելների գծագրում։ Մենք ամեն օր մտածում ենք նորամուծությունների մասին և փորձում կապը չկտրել աշխարհի հետ»։

Դեկորացիան՝ արվեստ․ Pro Decor-ը 5 տարեկան է

Ընկերության մարքեթինգի բաժնի պատասխանատու Էդուարդ Ավետիսյանի խոսքով՝ ընկերությունն ունենում է շատ տարբեր պատվերներ։ Օրինակ, անհատները տարբեր դեկորներ են պատվիրում ծննդյան, հարսանյաց արարողությունների և այլ տոների համար․«Շուտով դեկորացիաների արտադրանք կունենանք տարբեր թեմատիկ միջոցառումների, բնակարանների, գրասենյակների ինտերիերի և էքստերիերի ձևավորման համար, որը հնարավոր կլինի  պատվիրել ընկերության օնլայն խանութից»։

Ինչ վերաբերում է ընկերություններին, ապա դրանք պատվիրում են ինչպես դեկորացիաներ, այնպես էլ արտաքին գովազդ, որին տրված են չկրկնվող լուծումներ։ Դրանցից մեկը Խանջյան փողոցի ստորգետնյա անցումի վրա փակցված արտաքին գովազդն է, որի տակդիրը պատրաստված է ապակեմանրաթելային ծածկույթով։

Դեկորացիան՝ արվեստ․ Pro Decor-ը 5 տարեկան է

Երևանյան մի շարք մոլերում հնարավոր է հանդիպել Pro Decor ընկերության կողմից իրականացված թեմատիկ դեկորացիաների, որոնցից մեկը Երևան մոլում գտնվող մանկական ժամանցի կենտրոն «Նավապետ Քիդի գանձերի կղզու» դեկորացիան է, այն նաև արտաքին գովազդ է, շատ ամուր և չկոտրվող։

Դեկորացիան՝ արվեստ․ Pro Decor-ը 5 տարեկան է

 

Էդուարդ Ավետիսյանի խոսքով՝ դեկորացիան կամաց-կամաց դառնում է միջոցառումների անբաժան մաս և իրենց ընկերությունը փորձում է այս մշակույթը հնարավորինս տարածել թե՛ որակյալ արտադրանքի, թե՛ գնային ճկուն քաղաքականության միջոցով։

Ընկերության հիմնադիր Արա Մանուչարյանն էլ հավելեց, որ այս գործում կարևոր է ցանկացած մանրուք, դիզայներից մինչև բանվոր պետք է համաձայնեցված աշխատեն՝ ցանկալի արդյունքը ստանալու համար։

Նշենք, որ Pro Decor ընկերության արտադրանքը ժամանակ առ ժամանակ արտահանվում է նաև ԵԱՏՄ երկրներ, ապագայում նախատեսվում է մեծացնել գործունեության շրջանակը։

Արա Մանուչարյանի խոսքով՝ արտադրական նյութերը ՀՀ-ում մի քանի անգամ ավելի թանկ են, քան ԵԱՏՄ որոշ երկրներում, սակայն որակի հաշվին իրենք կարողանում են պահպանել մրցունակությունը։ 

Հավելենք, որ ընկերությունը կյանքի է կոչում ինչպես արդեն ներկայացրած դիզայներական նախագծեր, այնպես էլ օգնում է պատվիրատուին՝ դիզայնի ընտրության հարցում։

Ընկերության աշխատանքներին և մատուցվող ծառայություններին ծանոթանալու համար կարող եք այցելել http://prodecor.am/hy/ կայք։

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88