ՃԱՊՈՆԻԱՅԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 03/06/09
Այսօր ճապոնական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով հիմնական ինդեքսներն աճել են: Nikkei ինդեքսն աճել է 0.4%-ով և կազմել 9741.67 կետ, իսկ Topix ինդեքսն աճել է 0.1%-ով և սահմանվել 914.50 կետ: Առևտրային շրջանների արդյունքներով Glass Co. և Nippon Electric Glass Co. ընկերությունների արժեթղթերի գներն ապահովել են աճ, իսկ ֆինանսական ոլորտի ընկերությունների արժեթղթերի գները գրանցել են անկում: