Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Pro Decor․ Դեկորացիաների աշխարհի նորամուծությունները հասանելի են նաև Հայաստանում
20/09/2018 17:36
Կիսվել

Pro Decor․ Դեկորացիաների աշխարհի նորամուծությունները հասանելի են նաև Հայաստանում

Շուրջ հինգ տարի է, ինչ Հայաստանում գործում է դեկորացիաների մասնագիտացված Pro Decor ընկերությունը, որը զբաղվում է ինտերիերի, էքստերիերի և միջոցառումների համար դեկորացիաների արտադրությամբ, ինչպես նաև դեկորացիաների միջոցով արտաքին գովազդի, վահանակների, ստենդերի, տաղավարների և մի շարք այլ մոդելների պատրաստմամբ և ձևավորմամբ։ «Բիզնես 24»-ը ընկերության ստեղծման, աշխատանքի և ապագա ծրագրերի մասին զրուցեց Pro Decor-ի հիմնադիր Արա Մանուչարյանի հետ։

– Ինչպե՞ս որոշեցիք հիմնել Pro Decor ընկերությունը։

– Միտքն առաջացավ ԱՄՆ-ում, երբ մենք այնտեղ հյուրախաղերի էինք մեկնել։ Ես տեսնում էի, թե ինչպիսի արհեստավարժությամբ են օգտագործվում դեկորացիաները թե՛ շոու ծրագրերի մեջ, թե՛ առհասարակ արտաքին միջավայրում։ Վեգասյան շոուների օգտագործման ձևերն ու լուծումները շատ տպավորիչ են։ Դրան գումարվեց նաև այն, որ ամեն նախագծի ժամանակ դեկորացիաների ինստիտուտ չունենալու խնդրին էինք բախվում։ Ի վերջո, 2013 թ․ հիմնեցինք Pro Decor ընկերությունը՝ փորձելով դեկորացիաների մշակույթը բերել Հայաստան։

– Ի՞նչ նորամուծություններ եք բերել շուկա։

– Հայկական շուկայում ընկերության առկայությունը արդեն իսկ նորամուծություն է՝ իր արտադրանքով և առանձնահատկությամբ։ Սարքավորումներն են մեզ մոտ նորամուծություն, նոր տեխնիկա, աշխարհում տեղ գտած նոր նյութեր, որոնք փորձում ենք կիրառել նաև մեր արտադրանքի մեջ։

Բացի այդ, պատրաստում ենք ապակեմանրաթելային ծածկույթով դեկորացիաներ, հիմնականում՝ քանդակներ, որոնց կարելի է հանդիպել, օրինակ, Դիսնեյլենդում։ Այն մատչելի չէ, բայց որակով է, չկոտրվող և հետաքրքիր է հատկապես բիզնեսով զբաղվող մարդկանց։ Օրինակ, Երևան մոլում տեղադրված «Կապիտան Քիդը» մանրաթելային ծածկույթով է պատված։ Այս նյութով արտադրանքը կարելի է դնել դրսում և +50-ից մինչև -50 ջերմաստիճանի դեպքում ոչ մի փոփոխության չի ենթարկվի, մնում է 10 տարուց ավելի։

– Ընկերությունն իրականացնում է պատվիրատուի կողմից արդեն ներկայացված դիզա՞յնը, թե՞ նաև առաջարկում է որոշակի մտահղացումներ։

– Ընկերությունն ունի դիզայներական խումբ, որը պատրաստակամ  է աշխատել անգամ ամենաբծախնդիր հաճախորդների հետ և գտնել դիզայներական լուծումներ, սակայն լինում են դեպքեր, երբ հաճախորդը մեզ պատրաստի դիզայն է ներկայացնում։ Այդ դեպքում մենք միայն տեխնիկական խորհրդատվություն ենք անցկացնում և կատարում պատվերը։

– Այսինքն ճկուն եք այս հարցում։

– Շատ, շատ ճկուն ենք այդ իմաստով։

– Ո՞ր ուղղություններն են պահանջված Հայաստանում, գովա՞զդ, տոնական արարողություննե՞ր, ինտերիերի դիզա՞յն, մշակույթային միջոցառումների դեկորացիանե՞ր։

– Շուկայում գրեթե բոլոր ուղղություններն էլ պահանջված են, բայց վերջին շրջանում ավելի շատ են ինտերիերի և էքստերիերի համար նախատեսված դեկորացիաների պատվերները, մասնավորապես միջոցառումների համար։ Վերջին մեկ տարում ակտիվացել են գովազդային դեկորացիաների պատվերները։ Պետք է ցավով նշեմ, որ ամենապասիվը կինոդեկորացիաներն են։ Մեծ բյուջեով համաշխարհային պատմական ֆիլմեր այստեղ չեն նկարվում, իրականում կինոյի համար արտադրվող դեկորացիաները էժան չեն, դրա համար էլ այդ բացը կա։ Այնուամենայնիվ, մենք շատ լավ ենք պատկրացնում այս ոլորտը և ունենք որոշակի փորձ։ Շատ կուզենայինք, որ Հայաստանում կինոդեկորացիաների ինստիտուտը ավելի խորանար։

– Այսինքն Pro Dеcor-ը պատրաստ է արտադրել կինոյի համար նախատեսված դեկորացիաներ։

-Այո, պատրաստ ենք, բայց պիտի հասունանա պահը, որ պատմական որևէ ֆիլմ նկարվի Հայաստանում և այդ ժամանակաշրջանին համապատասխան դեկորացիաներ արտադրենք։ Դուխով սպասում ենք։

– Ունեք նաև արտադրանք՝ երեխաների համար։ Որքանո՞վ է արտադրական նյութն անվտանգ։

– Արտադրանքը ոչ թե երեխաների համար է, այլև՝ մանկական միջոցառումներ, մանկական և առհասարակ ժամանցի կենտրոններ ձևավորելու համար։ Այնպես չէ, որ մեր արտադրանքը երեխան վերցնում է ձեռքը, այն պարզապես մանկական թեմատիկայով է։

– Որո՞նք են ընկերության կողմից իրականացված ամենահետաքրքիր աշխատանքները և որտե՞ղ կարելի է դրանք տեսնել։

– Կարծում եմ՝ ցանկացած դեկոր, ցանկացած պրոեկտ, ինչ անում ենք, հետաքրքրիր է, իսկ հանրությանը ավելի տեսանելի դեկորացիաներ կան գրեթե բոլոր հայտնի մոլերում։ Դրանք հիմնականում թեմատիկ դեկորացիաներ են, օրինակ՝ ամանորյա։

– Իսկ այժմ ընթացքի մեջ աշխատանք կա՞։

– Հիմա արդեն ունենք ամանորյա պատվերներ, կատարվում են չափագրումներ։

– Արտադրանքն արտահանվում է նաև ԵԱՏՄ երկրներ։ Ի՞նչ պահանջարկ կա դրսի շուկայում և հատկապես ո՞ր երկրների հետ եք աշխատում։

– ԱՊՀ երկրներից վերջին շրջանում ունենք պատվերներ, հիմնականում՝ Ռուսաստանի տարբեր քաղաքներից, նաև՝ Վրաստանից։ Մեր մարքեթինգային թիմն այժմ ուսումնասիրություն է կատարում և մյուս տարի ԱՊՀ խոշոր երկրներից որևէ մի քաղաքում կունենանք դուստր ընկերություն։

– Ինչո՞վ եք հաղթում մրցակիցներին, լինի դա Հայաստանում կամ արտերկրում, որո՞նք են ձեր մրցակցային առավելությունները։

– Մի քանի առավելություն կա, որոնք են պրոֆեսիոնալ թիմը, որակը և ճկուն գնային քաղաքականությունը։ Իսկ եթե ավելի բացենք, ապա՝ աշխատասիրություն։ Ընկերությունը հագեցած է անհրաժեշտ հաստոցներով և տեխնոլոգիաներով, միշտ կապի մեջ ենք աշխարհի հետ։ Եթե որևէ էքսպոյի չենք կարող մասնակցել, ապա օնլայն ենք հետևում և փորձում ցանկացած նորության մասին տեղեկանալ և համալրել մեր նյութական և մասնագիտական բազան։ Ինչու չէ, մեր մասնագետներին ուղարկում ենք դրսում վերապատրաստվելու։

– Կխոսե՞ք ապագայի պլաններից։ Կա՞ն ընդլայնման ծրագրեր։

– Մոտ ապագայում, ինչպես արդեն նշեցի, ԱՊՀ խոշոր քաղաքներից մեկում մասնաճյուղ կունենանք։ Շուտով ամբողջ աշխարհից օնլայն կարող են գնել պատրաստի դեկորներ։ Կունենանք սերիական արտադրություն, որը կվաճառվի մեր օնլայն խանութում։ Դեռևս 4-5 ամսվա աշխատանք կա օնլայն խանութի վրա, իր տեխնիկական հագեցվածության, դիզայնի համար մանրամասն աշխատում են մասնագետները։

Ընկերության գործունեության մասին կարող եք ծանոթանալ նաև հետևյալ հղումով՝ https://b24.am/business/73029.html

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98