Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Աշոտ Հակոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
24/09/2018 12:50
Կիսվել

Աշոտ Հակոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը`Տրանսպորտի և ՏՀՏ պրակտիկայի մենեջեր Խուան Գավիրիայի գլխավորությամբ: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության լրատվական ծառայությունից։

Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է, որ ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում»-ը նախարարության լավագույն ծրագրերից է, որը մեծ խանդավառությամբ է ընդունվում նաև համայնքների բնակիչների կողմից:

Ծրագիրն իրականացվում է արդեն 10 տարի՝ երկու փուլով. ներդրվել է 85 միլիոն դոլար ու վերականգնվել է շուրջ 600 կմ ճանապարհային ենթակառուցվածք:

Խուան Գավիրիան շնորհակալություն է հայտնել արդյունավետ գործակցության համար, ընդգծել է, որ արդյունքը շատ գոհացնող է: Նա ասել է, որ առավոտյան այցելել է ծրագրի շահառու երկու համայնքներ, անձամբ դիտարկել կատարված աշխատանքն ու լսել համայնքի ղեկավարների գոհունակության խոսքերը: Նրանք նշել են, որ վերջնարդյունքը շատ ավելի գոհացուցիչ է եղել, քան իրենց սպասումները, քանի որ, բացի ասֆալտապատումից, ծրագրի շրջանակներում ճանապարհները ապահովվել են անվտանգության նշաններով ու գծանշումներով, հարկ եղած ժամանակ տեղափոխվել են նաև գազատար ու ջրատար համակարգերը: 

«Կենսական նշականության ճանապարհների վերականգնման» ծրագիրը նախատեսվում է ավարտել 2018թ.- ի վերջին, սակայն ՀԲ ներկայացուցչի և նախարարի քննարկման ընթացքում դիտարկվեց ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման հնարավորությունը, որի դեպքում ծրագիրը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:

Նախարարը նշեց, որ շարունակական համագործակցության պատրաստակամությունը մեծ է, և կառավարությունը սահմանել է ճանապարհաշինության ոլորտում որակի խստագույն հսկողություն, ինչը վերաբերում է նաև այս ծրագրին:

Կարևորելով համայնքների զարգացման գործում ճանապարհների բարելավման դերը՝ Աշոտ Հակոբյանը նաև նշեց, որ ծրագիրը կնպաստի միասնական երթուղային ցանցի ներդրման գործընթացին:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08