LME – ԳՈԻՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ 03/06/09
Լոնդոնի London Metal Exchange (LME) բորսայում երեկ` հունիսի 2-ին, կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները հիմնականում աճել են:
Ալյումինի գինը աճել է 1.03%-ով և կազմել է 1475 դոլար. պղնձի գինը աճել է 1.81%-ով և կազմել է 5045 դոլար, նիկելի գինը աճել է 1.88%-ով և կազմել է 14600 դոլար, անագի գինը աճել է 0.31%-ով և կազմել է 14595 դոլար և կապարի գինը աճել է 0.06%-ով և կազմել է 1641 դոլար:
Առևտրային շրջանի արդյունքում նվազել է միայն ցինկի գինը` 0.76%, և կազմել է 1569 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: