Տնտեսական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Ֆիննախ․ տեղի է ունեցել Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի նիստը
02/10/2018 15:15
Կիսվել

Ֆիննախ․ տեղի է ունեցել Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի նիստը

ՀՀ Ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի ղեկավար հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են հիմնադրամի ընթացիկ գործունեությանն առնչվող հարցերն ու նոր ծրագրերը,  ներկայացվել է  ընթացիկ ծրագրերի կատարողականը: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության մամուլի ծառայությունից։

Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի տրամադրած դրամաշնորհներն ուղղվում են էներգախնայողության և շրջակա միջավայրի ոլորտներում իրականացվող ծրագրերին:

Հայաստանը հիմնադրամին անդամակցում է արդեն 5 տարի: Այս 5 տարիների համար Հայաստանին հատկացված է 20 մլն եվրո և արդեն իրականացվում է 4 ծրագիր: Դրանք են Երևանի քաղաքային լուսավարության ծրագիրը, Կոտայքի կոշտ թափոնների ծրագիրը, Երևանի կոշտ թափոնների ծրագիրը և Երևանի հանրային շենքերի էներգարդյունավետության ծրագիրը:

ՎԶԵԲ-ի շրջակա միջավայրի և կայունության վարչության գործադիր տնօրեն Ալիստուր Քլարկի խոսքով` հանդիպման նպատակն է հիմնադրամի բոլոր դոնորների, Հայաստանի իշխանությունների, ինչպես նաև բոլոր վարկային կազմակերպությունների հետ մասին խոսել պոտենցիալ նախագծերի մասին, որոնց վերաբերյալ դեկտեմբերին որոշում կկայացվի: «Սա շատ կարևոր հանդիպում է, որի ընթացքում մենք կսահմանենք մեր ռազմավարությունը և առաջնահերթությունները: Հայաստանը հիմնադրամի ներդրողներից է: Կարևոր է, որ նմանատիպ բազմակողմ հիմնադրամների դեպքում շահառուն նաև որպես ներդրող հանդես գա», – նշել է Ալիստուր Քլարկը:

Նիստի ընթացքում քննարկվել են  երկու նոր՝ Գյումրու քաղաքային լուսավորության և Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրերը: Գյումրու քաղաքային լուսավորության ծրագրի համար նախատեսվում է ներգրավել 2 մլն եվրոյի չափով դրամանորհ, իսկ Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիրը ինովատիվ է, որն օժանդակելու է բանկային համակարգի միջոցով մասնավոր հատվածի վարկավորման դյուրինացմանը:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58